16 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Դեռ 2 տարի կմենամարտեմ”.Արթուր Աբրահամ

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է, որ դեռ 2 տարի կշարունակի մենամարտել:

”Այս տարի 2 մենամարտ անցկացրեցի. ավելի բարդ և կարևոր էր Շտիգլիցի հետ մենամարտը: Վերադարձրի չեմպիոնական գոտիս, որը կյանքի նպատակ էր: Հաջորդ մենամարտում հաղթանակի հասա հասա շնորհիվ տեխնիկական հնարամտության”:

Աջ ձեռքի վնասվածքի վերաբերյալ Աբրահամը նշել է.”Ես մարզումներս անցկացրել եմ միայն ձախ ձեռքով: Աջ ձեռքս մինչ հիմա էլ ցավում է եւ բարդ էր ռինգում միայն ձախ ձեռքով մենամարտելը: Այդ մասին մրցավարներին չհայտնեցինք, քանի որ կարող էր մենամարտը չկայանալ: Մրցակիցն, իհարկե, չգիտերվնասվածքի մասին, հակառակ դեպքում ես բարդություններ կունենայի, քանի որ նա կփորձեր օգտագործել այդ հանգամանքը”:

Հայազգի բռնցքամարտիկը հայտնել է, որ այս տարի ամենայն հավանականությամբ կկայանա եւս  2 մենամարտ: Դրանք նախատեսված են օգոստոս եւ դեկտեմբեր ամիսներին:

”Գերագույն նպատակս WBO-ի գոտին վերանվաճելն էր. առանց այդ գոտու ինչ-որ բան պակաս էր իմ կարիերայում: Մինչ մենամարտն ամեն ինչ այլ էր, սակայն հաղթանակը փոխեց ինձ: Մոտ 2 տարի ինձ կտեսնեք բռնցքամարտում”,-հայտնել է Աբրահամը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ