16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի պատվիրակների հաղթանակը՝ Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերում

Սկսած 2002 թվականից՝ Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրներում կազմակերպվող Դելփյան խաղերին: Մասնակիցների թվով՝ Հայաստանը զիջում է շատ երկրների, սակայն, թիմային հաշվարկով՝ արժանանում պատվավոր տեղերի: 2010 թվականին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված խաղերն անցկացվել են Հայաստանում. մեր երկիրը նվաճել է 36 մեդալ /15 ոսկե, 14 արծաթե, 7 բրոնզե մեդալ և 43 դիպլոմ/՝ զբաղեցնելով խմբակային  առաջին տեղը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մասնագիտական ընտրությամբ՝ ս. թ. մայիսի 2-7-ը Վոլգոգրադում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերին, որոնցում ընդգրկված էր 2604 մասնակից՝ ավելի քան 26 երկրից:

Հայաստանյան պատվիրակությունը կազմված էր 15 հոգուց այդ թվում` 7 մասնակից և ժյուրիի 4 անդամ։ Մասնագիտական հանձնաժողովներում Հայաստանից ընդգրկված էին  Բարսեղ Թումանյանը /դասական երգեցողություն/, Արմեն Բաբախանյանը /դաշնամուր/, Ավետիկ Գինոսյանը /կրկես/, Նունե Աղբալյանը /հագուստի դիզայն/:

Հայաստանի մասնակիցները դասական երգեցողություն, դաշնամուր, հագուստի դիզայն, կրկես անվանակարգերում արժանացել են հետևյալ մրցանակների.

Առաջին մրցանակ և ոսկե մեդալ – Սարգսյան Ջուլիետտա /«Կրկես» անվանակարգ/,

Առաջին մրցանակ և ոսկե մեդալ – Խալաթյան Սուսան /«Կրկես» անվանակարգ/,

Երկրորդ մրցանակ և արծաթե մեդալ – Առուշանյան Անահիտ /«Դաշնամուր» անվանակարգ/,

Երկրորդ մրցանակ և արծաթե մեդալ – Բաժբեուկ-Մելիքյան Սարգիս /«Դասական երգեցողություն» անվանակարգ/,

Երրորդ մրցանակ և բրոնզե մեդալ – Միրզոյան Աննա /«Հագուստի ձևավորում» անվանակարգ/,

Երրորդ մրցանակ և բրոնզե մեդալ – Աբրահամյան Մարիաննա /«Դաշնամուր» անվանակարգ/ ,

Դիպլոմ – Արիստակեսյան Լուսինե /«Կրկես» անվանակարգ/:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ