28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ծռերին» ու Ժիրոյին օտարի պատվիրած դավաճանական իշխանափոխության ծրագիրը հանձն է առնում իրագործել անձամբ Փաշինյանը

Որոմ ցանելիս ցորեն չեն հնձում։ Մեկ տարի առաջ էլ Փաշինյանին իրոք ճանաչողների համար պարզ էր, որ իշխանության ղեկին նրա լինելու օրոք մեր երկրում կարող է փթթել միայն մոլախոտը։

Հիմա կարդում եմ մեկ տարի առաջ կռապաշտ դարձած, իր նորածին թոռանը գրկած կամ մանկասայլակով փողոց փակած, «բաոբաբի ծիլը» առատ ջրած ֆեյբուքյան ընկերոջս հեռու-հեռու ամերիկաներից հղած բողոքը` ընկեր Հրանտի վրա հարձակված ու նրան «դավաճան, թուրք» անվանարկած կռապաշտների դեմ։ Եվ ուզում եմ իմանալ. նա իրոք հիշել է, որ առաջինը ԼՏՊ-ն է ընկեր Վահանին ու Հրանտին թշնամի ու դավաճան «հռչակել», որ Փաշինյանը ԼՏՊ-ի հոգեզավակն է, որ նախագահականի դեմ 1995-ին նաև ինքն էր պարզում «էս ուղտը ձեր դռանն էլ է չոքելու» ու «յա՛խք» գրառումներով պաստառները։ Ուզում եմ իմանալ նաև` կպատմի՞ թոռանը, թե ինչպես է սխալվել, կկարողանա՞ մեկ տարի առաջ գործած սխալից մաքրվել։

Ուզում եմ իմանալ նաև. հիմա բոլո՞րն են հասկացել, որ «սասնա ծռեր» հրոսակախումբը Փաշինյանի արտապետական զինված գվարդիան է, որ ոստիկանության պարեկապահակային ծառայության զորամասի զինված գրավումը թավշյա իշխանափոխության նախնական տարբերակներից մեկն էր ընդամենը, որ «ծռերին» ու Ժիրոյին օտարի պատվիրած դավաճանական իշխանափոխության ծրագիրը հիմա արդեն հանձն է առնում իրագործել անձամբ Փաշինյանը` սպառնալով հայությանն ու հայոց պետականությունը վարակել իր թավշյա «հեղափոխության» ամենակործան բացիլով, որ Փաշինյանի իշխանակալության միակ նպատակը եղբայրասպան քաղաքացիական պատերազմ սադրելն է ու թշնամու առաջ բոլոր «դարպասները» բացելը, որ Փաշինյանը նենգամտորեն «ընծայված» տրոյական ձի է, որ «բաոբաբի ծիլը» արմատախիլ անելն այլևս կենսական անհրաժեշտություն է, որ սպասելու ժամանակ ու տեսնելու բան էլ չի լինելու…

Արթուր Մխիթարյան

Աղբյուրը՝ yerevan.today

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ