06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հրաժարականներ կլինեն: Պրոֆեսիոնալները հիասթափված են. Փաստ

Թերթի հավաստի տեղեկու­թյուններով, առաջիկա ամռան ընթաց­քում գործադիր իշխանության մի շարք պաշտոնյաներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Խոսքը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատումների մասին չէ: 

Բանն այն է, որ, թերթի աղբյուրների պնդմամբ, քիչ չեն այնպիսի պաշտոնյա­ները, որոնք, լինելով պրոֆեսիոնալներ, իշխանափոխությունից հետո համաձայ­նել են աշխատել (կամ մնալ աշխատելու) վարչապետի աշխատակազմում և նախարարություններում, սակայն ժամանակի ընթացքում պարզապես հիասթափվել են՝ համաձայն չլինելով նոր իշխանությունների գործելաոճի ու մոտե­ցումների հետ: Եվ քանի որ, որպես կա­նոն, իշխանության ղեկավար կազմի շատ ներկայացուցիչներ չունեն հակա­ռակ տեսակետ լսելու ունակություն և ցանկություն («ճիշտը մենք ենք»), ուստի այդ մարդիկ չեն ցանկանում լինել կա­մակատար և անիմաստ են համարում իրենց հետագա պաշտոնավարումը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ