17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը բացատարությո՞ւն է տալու.Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, ՀԱԿ-ը սպասում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ բացատրելու համար իրենց արարքը։ Իսկ Ծառուկյանը “պետք է բացատրություն” տա, թե ինչու երեկ “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցի քվեարկության ժամանակ “հրաշալի քառյակը” պառակտվեց։

Նախագծին դեմ քվեարկեցին ՀԱԿ-ն ու “Ժառանգություն”-ը, իսկ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն՝ ձեռնպահ։ Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծը ստացավ 67 կողմ, 12 դեմ եւ 35 ձեռնպահ ձայն։

Քվեարկությունը բոյկոտել էին ԲՀԿ-ականներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, դեմ էին քվեարկել Գուրգեն Արսենյանն ու Հեղինե Բիշարյանը։ Արդյունքում ստացվեց, որ քվեարկության պատկերը ձեւավորվեց ոչ թե քաղաքական, այլ խնամիական կապի շնորհիվ։ 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ