23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թեւան ջան, կրկնում եմ. Արմն Աշոտյանը պատասխանել է նախագահի խորհրդականին

Թևան ջան շնորհակալ եմ գրառմանդ համար, քանզի երկրի ճղճիմացած քաղաքական առօրյայում պակասում է խորքային դիսկուրսը։

Հերթով շարադրեմ ասելիքս։

Սահմանադրական բարեփոխումներով նախագահի սահմանափակված լիազորություններով բացատրել գործող նախագահի լղոզված արձագանքը թույլ փաստարկ է, քանի որ Սահմանադրության երաշխավորի պարտականությունները նախագահի վրայից ոչ ոք չի հանել։

Արմեն Սարգսյանը անցյալ տարի իր համաձայնությունը տվել էր այդ պաշտոնը զբաղեցնելու համար արդեն փոփոխված Սահմանադրությամբ, այսինքն՝ շատ լավ տեղյակ լինելով իր գալիք աշխատանքի նկարագրին։

Դեռեւս անցյալ տարի հոկտեմբերին Արմեն Սարգսյանը իրականացրեց «моя хата с краю» ռազմավարության առաջին արարը՝ հանդուրժելով եւ նպաստելով Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային Ժողովի ապօրինի շրջափակումը, իսկ հետո նաեւ՝ չստորագրելով եւ արհեստականորեն ձգձգելով ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքը։ Այն է՝ պատշաճ չկատարելով իր ուղղակի պարտականությունները։

Դեռեւս իր պաշտոնավարման մեկնարկին Արմեն Սարգսյանը փաստացի ակնարկում էր, թե իր գործունեությունը ավելին է լինելու, քան պարզապես Սահմանադրությամբ ամրագրված լիազորություններն են։ Ու՞՞՞։

Մեր Հայրինիքին ծառայել եւ ծառայում եմ առ այսօր։ Ես եւ ընկերներս դրա համար ոչ մանդատի, ոչ պաշտոնի կարիքը չունենք։ Ճիշտ է սրանում քո համոզմունքը, Թեւան ջան։

Եւ վերջապես, ինչ կապ ունի նախագահի սահմանադրական լիազորությունների հետ երկրի համար լարված օրերին արտասահմանյան այցը չընդհատելը եւ Հայրենիք չվերադառնալը։ Այդ ի՞նչ կարեւորագույն օրակարգ է պարունակում 10 օր (!) տեւողությամբ իր այցը Ղազախստան։

Բնական է իմ ակնկալիքը իմ երկրի նախագահից, որի հայտարարությունը պիտի առնվազն չզիջեր, ասենք, ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։

Կրկնում եմ, ավաղ, մենք չունենք Սահմանադրության երաշխավոր։

Ավելին։ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից հետո պարզ դարձավ, որ մենք չունենք նաեւ անվտանգության երաշխավոր…

Արմեն Աշոտյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ