22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Այդ կոչերի քողի տակ էս մարդը հասավ հասարակության պառակտման».Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրո և հանդուրժողականության կոչերը վերջացրու, այլևս ոչ ոք(բացի անգիտակից, զոմբի և սորոսյան հիմնադրամից սնվողներից) չեն հավատում այդ ստերին:

Այդ կոչերի քողի տակ էս մարդը հասավ հասարակության պառակտման, այլասերության տարածման, և արդեն փորձում է իր կեղտոտ ձեռքերը հասցնել Արցախ:

Տուրք չտալով Հայ ժողովրդի հավաքական իղձերին, այն է` Արցախի և ՀՀ անվտանգություն, միասնություն և համախմբում, Ցեղասպանության միջազգային ճանաչում, Ազատագրված հողերի վերաբնակեցում, հայոց արժեհամակարգի, ավանդույթների, հավատքի, գաղափարախոսության ամրապնդում և քարոզում, կրթական մակարդակի բարձրացում, տնտեսության զարգացում և այլն, գործեց ճիշտ հակառակը:

Բավական չէ, այսօր կոչ արեց հարձակվել դատական համակարգի վրա: Կարծում եմ յուրաքանչյուր իրավաբան, ժողովրդավարության և մարդու իրավունքներով զբաղվող պետական և ոչ պետական ինստիտուտները, հկ- ները, ՀՀ Սահմանադրության երաշխավորող կառույցները պետք է տան հստակ գնահատական, և ամենակարևորը հայց ներկայացնեն ՀՀ ոչ ադեկվատ վարչապետի դեմ ՀՀ Սահմանադրությունն ակնհայտ ոտնահարելու համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ