04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Չեմ դադարում հիասթափվել ու զարմանալ:

Ընկերնե՛ր, դուք որտեղի՞ց ունեք տեղեկություններ, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը:

Վարոսյանը, մասնավորապես, գրել է.

«Չեմ դադարում հիասթափվել ու զարմանալ…

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե իշխանական ուժն առհասարակ իրավունք ունի նման հայտարատություններ կատարել, թե ոչ, արդյոք հասկանում են, որ սա անթաքույց ճնշում է դատարանի վրա, թե ոչ… բայց նախադասությունները, որ ընտրվում են ինչ-որ բան ասելու առավել խնդրահարույց են դարձնում իրավիճակը։

Ինչ է նշանակում. «Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների եւ այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը»։ Նախ ցավալի է, որ մարդիկ գիտեն, թե դատավորը Ռոբերտ Քոչարյանինն է… Բայց ամենակարեւորը. ընկերնե՛ր, դուք որտեղի՞ց ունեք տեղեկություններ, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը, ո՞վ է դա իմացել, ինչպե՞ս է ձեզ այդ մասին ասել, այդ ի՞նչ ճնշումներ են:

Դուք հասկանո՞ւմ եք սա ինչ է նշանակում, առհասարակ մտածո՞ւմ եք, թե հրապարակային ինչ եք խոսում, հասկանո՞ւմ եք, որ մեկ պարբերության մեջ ներկայացնում եք մի շարք հանցագործությունների մասին տեղեկություններ։

Հ.Գ. Եվրոպական դատարանին միշտ «զարմանալու» առիթներ տվել է Հայաստանը, բայց կարծես հիմա որոշել եք այդ կառույցը շոկային թերապիաի ենթարկել»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ