22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ցավալի պրակտիկա է, որ տասնյակ ցուցմունքներից ներկայացվել է միայն մեկը. Էլինար Վարդանյան

Ընտրությունների նախորդ օրն օրենքն արգելում է խոսել կողմերից որևէ մեկի օգտին կամ դեմ, սակայն դատական որոշումների նախորդ օրվա համար օրենքը լռություն չի նախատեսում, ու ես մայիսի 18-ից առաջ կարող եմ բարձրաձայնել իմ մտահոգությունները։ Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշում է. «Արդեն բոլորի համար պարզ է դարձել, որ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված բոլոր նախորդ փակ դատերի ընթացքում դատախազական կողմը դատարանին է ներկայացրել միայն ընտրովի ապացույցներ՝ վերցնելով այն, ինչ իրեն է ձեռնտու, և թաքցնելով այն բոլոր նյութերը, որոնք նպատակահարմար չի գտել ներկայացնել:

Տասնյակ ցուցմունքներից ներկայացվել է միայն մեկը, տասնյակ հանգամանքներ և ապացույցներ թաքցվել են։ Սա ցավալի պրակտիկա է, որը ոչ միայն այս փուլում ծառայեցվում է քաղաքական նպատակներով, այլև այլասերում է կալանքի՝ մեզ մոտ առանց այդ էլ թույլ ինստիտուտը և վնասում է դատավարական որևէ գործընթացի հանդեպ հանրային վստահությանն ընդհանրապես։

Երեկվա նիստում գլխավոր դատախազի կողմից հնչեցված մի հայտարարություն պարզապես զարմանալի էր, քանի որ հակասում էր իրենց իսկ կողմից ձեռք բերված ապացույցին՝ ցուցմունքին։ Որպես սահմանադրական կարգի տապալման ապացույց դատախազը նշել է, թե միջամտություն է տեղի ունեցել Սահմանադրական դատարանի գործունեության նկատմամբ. ՍԴ դատավորի կողմից որոշակի վարքագիծը կանխորոշող պահանջ է ներկայացվել, և արդյունքում դատավորը չի մասնակցել տվյալ վեճի քննությանը:

Սա զարմանալի է, քանի որ, ըստ փաստաբանների, նախաքննության ընթացքում ՍԴ այդ նույն դատավորն իր ցուցմունքում հայտնել է, որ ՍԴ նիստից բացակայել է հիվանդության պատճառով, և ՍԴ է ներկայացրել տեղամասային բժշկի կանչի վերաբերյալ ապացույց, որը նույնպես կցված է գործին: Ինչո՞ւ է դատախազը նմանատիպ քայլերի դիմում, ինչո՞վ է առաջնորդվում՝ պարզ հասկանալով, որ այդպիսով ավելի է ընկնում իր խոսքերի հանդեպ վստահությունը։ Դա իրոք դժվար է պատկերացնել։

Սա ես բերեցի որպես օրինակ՝ պարզ ցույց տալու, թե ինչի վրա են հիմնվում գործի իրավական կողմն ուսումնասիրող մարդկանց կասկածները՝ նախաքննության օբյեկտիվության և կալանքի՝ անհիմն, ոչ իրավաչափ լինելու մասին:

Այն, ինչ այսօր լսում ենք դատարանում՝ արդեն բաց քննության շնորհիվ, ցավոք, ապացուցում են կանխակալությունը, ոչ օբյեկտիվությունը, որ նախաքննական մարմինը որդեգրել է որպես ընդհանուր գիծ՝ այդ գործի շրջանակներում։ Ես ասում եմ ցավոք, քանի որ ամեն նման գործընթացի պատճառով մեր երկրում պարտվում է իրավունքը, պարտվում է օրենքը՝ անկախ այն բանից, թե ով է այդ պահին իշխանության։ Իրավական գրագիտությունը և անաչառությունը պետք է դոմինանտ լինեն, առավել ևս՝ նման հնչեղության գործերում։

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ