15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Վիգենը արնաքամ եղավ՝ փրկելու ճար չկար/վիդեո/

Հանուն հողի պայքարում շատերը ընկան: Ընկածների անունները անմանահացան հայ ժողովրդի հոգիներում: Շուշիի ազատագրման օրը ծանր սկսվեց: Պայքարի ոգին տղաներին ուժ և կորով էր հաղորդում: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ազատամարտիկ Հրանտ Ավոյանը  ցավով հիշեց Լիբանանից ազատամարտին մասնակցելու համար Հայաստան եկած ազատամարտիկ Վիգեն Զաքարյանի մահը:

“Մայիսի 8-ի առավոտյան մենք Սրխեվանքի անտառներից տեղափոխվեցինք Շուշի Ժիրոյի հրամանատարությամբ, Պետոյի ու հենց սկզբից տվեցինք 4 վիրավոր և 1 զոհ: Վիգենը Լիբանանից էր լավ, արի , պինդ լավ ընկեր էր: Միանգամից մերվեց մեր ՝Թալինի ջոկատի տղաներիս հետ:Մենք շատ էինք ուզում իրեն փրկենք: մեր Բուշլաթներով պատգարակ սարքեցինք ու հերթով իրեն տարանք, բայց Վիգենը արնաքամ եղավ: Իրան դրեցինք հրասայլի վրա ու անցանք մեր գրոհին”,-պատմեց ազատամարտիկը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ