07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս կառավարությունը եկել է ժողովրդին աղքատացնելու և հանցագործությունները ծաղկեցնելու համար. Արմեն Մարտիրոսյան

Այսօր լրագրողնեի հետ հանդիպման ժամանակ ’’Ժառանգություն’’ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խոսեց ներքաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին:

’’Այս կառավաությունը ուղղակի ներիշխանական որոշ խնդիներ  լուծելու համար  է ստեղծվել: Առանց ծրագին ծանոթանալու էլ կարող եմ ասել, որ  այս կառավարությունը ոչ մի դրական քայլ չի անի: Հակառեֆորմիստական կառավարություն է: Սա ևս  հեթական փիառ ակցիան է  ուղղակի քաղաքացիներին մոլորեցնելու համար’’,- նշեց Մարտիրոսյանը:

Նրա դիտարկմամբ այս կառավաությունը քիչ թամացված կամ նորացված հինն է:

’’Որևէ կառավարության ծրագրում ես մինչև հիմա չեմ կարդացել, որ պիտի գան ժողովրդին աղքատացնելու, միջին բիզնեսը սպանելու ու կոռուպցիան զարգացնելու համար, հնարավորություն ընձեռնելով մանր ու խոշոր հանցագործությունների ծաղկմանը: Սա ընդամենը իշխանության նեսում կարկանդակի շուրջ հեթական դասավորումն է: Ցավոք սրտի վաչապետ նշանակվեց մի անձնավորություն, որը իր  գործնեության ընթացքում բիզնեսը և քաղաքականությունը զուգորդել է: Բնականաբար նա պաշտպանելու է խոշորի շահերը և սպանելու է մանր ու միջին բիզնեսը’’,-ասաց բանախոսը:

Ամեն Մարտիրոսյանը որպես հարցի լուծում տեսնում է միայն արտահերթ ընտությունները և նախագահական և խորհրդարանական: Նա գտնում է, որ դա հրատապ հարց է դառնում` օրօրի:

’’Մաքսային միությունը հուսալի գործընկեր չի համարվում , ուստի մենք այս պահին համաշխարհային քաղաքական օրակարգից դուրս ենք գալիս փորձելով մտնել ուրիշների խաղի մեջ, սակայն այդ խաղի մեջ մենք մտնել չենք կարող, քանի որ մեր ազատամարտիկների արյան գնով ձեռք բերած ազատությունը մեր իշխանությունը շահարկում է որպես առևտրի առարկա’’,-հավելեց քաղաքական գործիչը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ