Քանի՞ օր էին տալի անբարոյականներին. Արթուր Դանիելյան
Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քայլառաստների քարոչության մարտավարության մեջ մի հատ վառ արտահայտված հնարք կա: Նրանք բոլորին համահարթեցնում են: Անկախ նրանից` ով ինչ վաստակ ունի, ով ինչ արժանիք ունի, նրանք ամեն ինչ անում են, որ բոլորին համահարթեցնեն: Տրամաբանությունն ակնհայտ է, քանի որ իրենք առանձնապես ոչ վաստակ, ոչ էլ արժանիք ունեն: Համահարթեցումը իրենց խիստ անհրաժեշտ է մի փոքր էլ մակերեսին մնալու համար:
Իրենք պնդելու են, որ շարքային զինվորը նույն վաստակն ունի, ինչ գեներալը, որ հավաքարարը նույն ներդրումն ունի տնտեսության մեջ, ինչ բանկիրը, որ մուծված հարկերը, ստացած կրթությունը, աշխատանքային ստաժը և մնացած այլ ցուցանիշները էական չեն: Պիտի քանդեն բոլոր սոցիալական բուրգերը, որ փլատակների ֆոնին իրենք վերջապես երևան: Պսևդո-հումանիզմի տակ նրանք պիտի սղցնեն իրենց սեփական տոտալ ու համապարփակ անպիտանությունը:
Քանի՞ օր էին տալի անբարոյականներին»: