27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պարոն վարչապետ, Ձեր լեգիտիմությունը մոտենում է իր տրամաբանական վախճանին»

«Պարոն վարչապետ, Ձեր լեգիտիմությունը մոտենում է իր տրամաբանական վախճանին: Տուրք տալով ամբոխավարությանը, պնդում եք, թե ժողովուրդը պետք է որոշի` ո՞վ պետք է լուծի հայության գերխնդիր Արցախի հիմնախնդիրը, եւ իբրեւ դրա իրականացման միջոց` ժողովուրդը ընտրությունների միջոցով կընտրի որեւէ կուսակցությանը, որի ներկայացուցիչների (ԼԳԲՏ, սորոսական) մոտեցումները կդառնա ուղեցույց», – նշում է ՀՀԿ խորհրդի անդամ Գորգի Գաբրիելյանը Իրավունքի հետ զրույցում եւ մանրամասնում. «Հարկ չենք համարում հիմնավորել, թե որքան կործանարար եւ ամբոխին դուր գալու ձգտում ունի այս մոտեցումը:

Ազգի մտավոր` զինվորական, գիտական, մշակութային ընտրանին է մշակողն ու ամբողջացնողը Ազգային հիմնախնդիրների, գաղափարախոսության, արժեքաբանության, հաղթանակների կերտողը, ինչն էլ կդառնա տվյալ ազգի ձեռքբերումը: Իսկ այդ ընտրանին ձեւավորվում են բնական ընտրության ճանապարհով, պատմության անկյունադարձերի ժամանակ, վտանգի պահին (իհարկե, այդ ժամանակ դուք չկայիք), եւ շնորհիվ իրեց ռազմական հմտության, հայրենասիրության ու բարոյական կարողության` բնականորեն դառնում ազգի մտավորականներ, գեներալներ, հերոսներ, առաջնորդներ»: 

iravunk.com

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ