06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դուք ձեր հորից՝ սատանայից եք

Երկիրս քանդել և ազգս պղծել ցանկացողներ ու նրանց հովանավորներ, պղծություններն ու մեղքերը՝ որպես մարդու իրավունքներ ու ազատություններ, ժողովրդիս պարտադրողներ ու նրանց կամակատարներ՝ լինեք նախագահ, վարչապետ, նախարար, դեսպան, թե այլ պաշտոնատար անձ,  ԱՅՈ՛,  դուք պոռնիկի և բոզի սերունդ եք:

Պղծված են ձեր միտքը և խորհուրդները: Դուք ձեր հորից՝ սատանայից եք, և ձեր հոր ցանկություններն եք կամենում անել: Դուք, ինչպես անբան անասուններ, որ ի բնե ծնված եք ապականության համար, հայհոյում եք այն բաները, որ չգիտեք, ձեր ապականությունով ապականվում եք՝ անիրավության վարձքը ստանալով, դուք ա՛ղտ եք և կե՛ղտ: Ձեր խաբեբայություններով զվարճանում եք, անեծքի՛ որդիներ: Վա՛յ ձեզ, որ չարին ասում եք բարի, և բարիին՝ չար. որ խավարը շինում եք լույս, և լույսը՝ խավար. որ դառը քաղցր եք շինում, և քաղցրը՝ դառը:

Վա՛յ ձեզ, որ ձեր աչքին իմաստուն եք երևում: Գառան դիմակով հափշտակող գայլե՛ր, ինչպես բոցն է ուտում մղեղը և խոտը վառվում բոցի մեջ, ձեր արմատն էլ փտածի պես պիտի լինի: Չարացեք, բայց պիտի սարսափեք, խորհուրդ հնարեցեք, բայց պիտի խափանվի. խոսեցեք խոսք, բայց պիտի չհաստատվի: Դուք պիտի խեղճանաք ու հալածվեք հեռու-հեռու: Հարդի մղեղի պես պիտի քշվեք քամուց, փոշու նման փոթորկից հողմացրիվ պիտի արվեք: Երեկոյան դեմ սուգ պիտի անեք, առավոտը չբացված՝ այլևս գոյություն չեք ունենալու: Սա է մեզ կողոպտողների բաժինը և մեր կեղեքիչների ժառանգությունը, որովհետև ԱՍՏՎԱԾ մեզ հետ է:

Ի՞նչ եք անելու այցելության օրը և այն կործանման ժամանակին, որ գալիս է հեռվից: Ո՞մ մոտ եք փախչելու օգնության համար, ո՞ւր եք թողնելու ձեր հարստությունը: Ծռվելու եք գերիների մեջ և ընկնելու եք սպանվածների մեջ: Վա՜յ ձեզ , կեղծավորներ, որ ներսից լիքն եք հափշտակությունով, անիրավությունով և ամեն պղծություններով: Չարագործնե՛ր, ձեզ պիտի բռնեն ձեր անօրենությունները, պիտի բռնվեք ձեր մեղքի չվաններով: Օձեր, իժերի զավակներ, դուք ինչպե՞ս եք փախչելու գեհենի դատաստանից, որ վաղուց պատրաստված է և պարապ չէ, և ձեր կործանումը չպիտի ուշանա…
Զո՜ւր են ուրախանում ժողովրդիս թշնամիները՝ ասելով. վա՜հ-վա՜հ, ո՞ւր է ձեր Աստվածը:

Որովհետև այս բոլորից շա՜տ ավելի հաղթական ենք դուրս գալու Նրա շնորհիվ, Ով սիրեց մեզ; Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել: Չարի բերդերն ու խորհուրդներն ենք քանդելու, բարի պատերազմն ենք պատերազմելու մեր Զորագլխի առաջնորդությամբ: ԵՎ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, որովհետև ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏԻՐՈՋՆ Է:

Կարինե Եսայան

Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության» համահիմնադիր

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ