15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Թագավորը մերկ է եւ փուչ. Շարմազանով

Թե՛ դուք թե՛ ձեր թագավորը մերկ եք

Վերջին օրերին «սպիտակների» հեղկոմի ներկայացուցիչները զավեշտալի ակտիվություն են ցուցաբերում իրար հերթ չտալով՝ խոսելով հանրապետականի անելիք չունենալու կամ լուսանցքում հայտնվելու մասին:

Նախ, այ բացի քայլելուց այլ բանի անընդունակ այլևս վայ պետական պաշտոնյաներ,բա որ հանրապետականը անելիք չունի, էդ ինչի՞ եք առավոտից մինչև ուշ երեկո դուք և ձեր ժամանակավոր շեֆ Փաշինյանը հանրապետականից խոսում:

Թե՞ ձեզ նյարդայնացնում է օր օրի գահավիժող լեգիտիմությունն ու հասարակության առջև ուշ թե շուտ հաշվետու լինելը:

Զազրախոսելու փոխարեն ձեր խոստացածները կատարեք ժողովրդի առաջ:

Մեկ տարվա ընթացքում չկա ոլորտ, որտեղ առաջընթաց ապահոված լինեք, բացի մարդ բռնելու ու աննպատակ ճղճղալու ոլորտից:

Հ.Գ.
Մտքովս Անդերսենի հեքիաթն անցավ. թե՛ դուք թե՛ ձեր թագավորը մերկ եք ու փուչ:

Էդուարդ Շարմազանով

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ