22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հարություն ձյա, անպատասխան թողել ես չեմ կարող ուստի հերթով կպատասխանեմ

Մի քանի օր առաջ մենք լուր էինք գրել, ըստ որի՝ Գևորգ Պապոյանը եղել է ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ։ Մենք հարցրել էինք Պապոյանին անդամակցության մասին, սակայն վերջինս մեզ հավաստացրել էր, որ ՀՀԿ-ին անդամակցել է ֆիկտիվ՝ ընկերոջն ընդառաջելու համար։

 

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը ֆեյբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ արձագանքելով մեր նյութին։ Այսօր կրկին նա ֆեյսբուքում գրառում է կատարել․

«Ի պատասխան Հարություն Պապոյանի /Գևորգ Պապոյանի հայր/

Հարգելի Պարոն Պապոյան, Հարություն Ձյա, անկեղծ ասած երեկ կարդացի ձեր պատասխանը ինձ, ու որոշեցի չխաթարել երեկվա տոնական օրը ձեր ընտանիքի համար, սակայն անպատասխան թողել ևս չեմ կարող ուստի հերթով կպատասխանեմ ձեր գրառմանը:

1. Դուք գրել եք, որ ես ասել եմ որ դուք Հանրապետական եք, ապա խորհուրդ կտամ թարմացնել ձեր իրավական գիտելիքները, քանի որ ես ասել եմ, որ իմ ունեցած տեղեկություններով դա այդպես է, ասեմ ավելին ճանաչելով ձեզ ու ձեր նախկին դիրքորոշումը վստահ եմ եղել, որ դուք իրականությանը առերեսվելիս ավելի պատվով կպահեք ձեզ:

2. Դուք գրել եք, որ Շարմազանովը չի միջնորդել, քանի որ կուսակցության դռները բաց էին, այո դուք իրավացի եք, Շարմազանովը կուսակցություն մտնելու համար չի միջնորդել, այլ միջնորդել է ձեր որդուն ակտիվացնել հասարակական աշխատանքներում և ներգրավել ուսանողական խորհրդի աշխատանքներում, սակայն այստեղ դուք սպանեցիք ձեր որդու այն միտքը որ նա ֆիկտիվ է եղել ՀՀԿ շարքերում քանի որ դռները բաց էին և չկային ճնշումներ ապա դա եղել է նրա գիտակցված որոշումը, իսկ թե հետո ինչպես ստացվեց, որ օրվա առաջընթացը դարձավ գերակա անցյալի, սկզբունքի և ընկերության նկատմամբ հանելուկ է:

3. Դուք և ձեր որդին հատուկ ընդգծված հարգանքով եք խոսում Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, հիմա ցուցադրելով, որ նրա գաղափարների կրողն եք, ու դրանում մեղադրում եք ինձ, որ քոռ Լևոն եմ գոռացել, սրան կբերեմ 3 արգումենտ՝ առաջին՝ ես պնդում եմ, որ ձեր որդին՝ պատգամավոր Պապոյանը ինձ հետ մասնակցել է այդ ակցիային և բավականին ջանասիրաբար, որը կարող են վկայել այլ ընկերներ, երկրորդ՝ ձեր ուսանողների փոխանցմամբ, իրենք փայլուն հիշում են, թե տարբեր շրջանակներում դուկ ինչպես էիք պարծենում, որ գրել եք մի հոդված Նապոլեոնի 100 օրը համեմատելով Լևոն Տեր-Պետրոսյանի 100 օրվա հետ այդպիսով վատաբանելով բացասական երանգով ներկայացնելով ԼՏՊ-ին, երրորդ երբ ձեր որդու ներկայիս աղաքական առաջնորդը դուրս եկավ ՀԱԿ ից իր թերթի առաջին էջում գրել էր ՔՈՌ ԼևՈՆ, հուսամ նույն սկզբունքայնությամբ կխոսեք Նիկոլի մասին թե ինչու էր Ձեր սիրելի նախագահին նման կերպ անվանել: Չնայած սկզբունքայնությունը կարծում եմ ձեր գերադասելի զգացողությունը չի:

4. Ինձ մեղադրել եք, որ ես մասնակցել եմ հանրավաքի, այն դեպքում երբ ես իմ էջում բազմիցս խոսել եմ այդ մասին:

5. Մեղադրել եք նաև այն բանում, որ ես իմ ընկերոջ ծնողներին ներքաշել եմ քաղաքական բանավեճի մեջ, ասեմ, որ նախ իրոք ես , մենք, Գևորգին մինչև վերջերս մեր ընկերն ենք համարել, անկախ նրանից որ այլ քաղաքական հայացքներ ունենք, սակայն մեր ընկերական կարծիքով այդ ընկերությունը խաթարվեց ձեր որդու պոպուլիզմի և ամբիցիաների պատճառով, իսկ Ձեզ քաղաքականություն ներքաշեցիք դուք և ձեր որդին, երբ գրեց որ դուք եղել եք Լևոնականներ, և որ դուք և ձեր կինը Ձեր ֆեյբուքյան էջերով գրառումներ արեցիք ի պաշտպանություն ձեր որդու, ու ակամայից ներքաշվեցիք բանավեճի մեջ:

6. ՀԻմա դատարանի մասին, կցված նկարում երեվում է, որ ձեր կնոջ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՊԱՊՈՅԱՆԻ ՄՈՐ էջով, բայց Ձեր անունից գրառում եք արել ինձ անվանելով ԼԿՏԻ ՍՈՒՏԱՍԱՆ, այս նախադասության մեջ կա կոնկրետ վիրավորանք, բայց ես դատի չեմ տա ձեզ, չնայած սիրով սպասում եմ երբ կստանամ ձեր հայցի իմ օրինակը, 

Թերևս այսքանը Հարգելի Հարություն, ուրախ կլինեմ հանդիպել ձեզ դատարանում, մինչ հանդիպում»:

hraparak.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ