23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Քյարամին գլխատեցին Ալիեւի հրամանով, ում հետ Քաղաքացու օրը տոնող Փաշինյանը մեզ խաղաղության պիտի նախապատրաստի

Հիշո՞ւմ եք խորհրդային ժամանակների պատմության դասագրքերում «Ավրորա» հածանավի հրանոթների մասին պատմող հայտնի դրվագը:  «1917 թվականի հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով` նոյեմբերի 7-ին) «Ավրորա» հածանավի հրանոթների որոտն ազդարարեց մարդկության պատմության նոր դարաշրջանի սկիզբը…»:  Նոյեմբերի 7-ի` Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության օրվա մասին պատմող հատվածն այսպիսին էր: Նոյեմբերի 7-ը խորհրդային երկրի օրացույցում կարմիր էր: Թե ինչպես ու ինչու հետո դարձավ սովորական, գիտենք բոլորս:

Նոր Հայաստանն էլ իր նոյեմբերի 7-ն ունի. Քաղաքացու օր կոչված նորահայտ տոնն է, որը հռչակեց Հայաստանի նոր իշխանությունն ու առաջին անգամ պետական մակարդակով այսօր՝ ապրիլի 27-ին նշեցին ՀՀ «հպարտ քաղաքացիները»:

Թեեւ «դուխով» գլխարկների պակաս չկա, բայց օրվա խորհրդանիշը վարչապետի մորուքով քաղաքացիներն են՝ գյուղական հագուկապով, որոնք պատկերված են 124 միլիոն կամ 260 դրամանոց տոնի մասին ազդարարող պաստառներին ու վարչապետի շապիկին: Սա էլ, թերեւս պատահականություն չէ: Հիշում եք, չէ՞, նոյեմբերի 7-էլ բանվորագյողացիական տոն էր:

 Պայմանական ոչ «հպարտներին», դե, նրանց, ովքեր չէին պատրաստվում տոնել Փաշինյանի իշխանության գալստյան օրը, վարչապետը հորդորել էր խաշ ուտել: Իսկ ինքը հավանաբար խորոված համտեսեց: Ոչ ավել, ոչ պակաս, Մաշտոցի պողոտայում խորովածի ծուխը ծխաց, այնտեղ տեղադրված մանղալի մոտ հավաքվածներին Փաշինյանը «մաստեր կլաս» ցույց տվեց,  խորհուրդներ տվեց,  ասաց՝ ինքն էլ էր ցանկանում Երեւանի կենտրոնում խորոված անել, ասաց՝ ուրախ է, որ հեափոխական բարի ավանդույթը մեկ տարի անց վերականգնել են:

Օդում տոնական շունչ չկար, առավոտյան փողոցները դատարկ էին, աթեեւ փակ. ոստիկաններն էին փակել: Երբ Փաշինյանը դուրս եկավ փողոց՝ քայլելու, քիչ-քիչ մարդիկ հավաքվեցին: Օրն անցավ տարբեր  միջոցառումներով, որոնք սովորաբար կազմակերպվում ենքաղաքային իշխանությունների կողմից՝  կավճանկար, սպորտային մրցումներ երեխաների համար, երգ ու պար, նորություն էին չինովնիկների մասնակցությամբ քննարկումներ մեծահասկաների հետ: Նրանց մի մասին էլ մարզեր էին գործուղել՝ քաղաքացու «միտքը վառ պեհելու» համար: Երեկոյան հավանաբար հրավառություն էլ կլինի ու կավարտվի Քաղաքացու օրը: 

Այսօրն էլ ժողովրդին, ավելի ճիշտ, նրա մի մասին այսպես զբաղեցրեց իշխանությունը, այսպես կտրեց առօրյա հոգսերից՝ կրճատուներից, թանկացումներից, Արցախի խնդրից…

Ապրիլյան պատերազմի մասնակից ՀՀ ոչ հպարտ քաղաքացի Քյարամ Սլոյանի ծնողները վստահաբար այսօր չկտրվեցին դարդ ու ցավից: Ֆեյսբուքի օգտատերերը հիշել էին, որ ապրիլի 27-ը Քյարամ Սլոյանի ծննդյան օրն էր, այն Քյարամի, որին գլխատեցին Ալիեւի հրամանով, այն նույն Ալիեւի, որի հետ Քաղաքացու օրը տոնող  Փաշինյանը մեզ բոլորիս խաղաղության պիտի նախապատրաստի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ