26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ է պատասխան տալու այն մարդկանց, ովքեր գործազուրկ կդառնան. ԲՀԿ-ական պատգամավորներ

Ովքե՞ր են պատասխան տալու այն մարդկանց, որ գործազուրկ կդառնան եւ եթե 1000 մարդու գործազուրկ դարձնենք, որտե՞ղ են նրանք աշխատանք գտնելու, այսօր ԱԺ-ում հարցադրում հնչեցրին ԲՀԿ-ական պատգամավորները: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները կոչ են անում ցեմենտի արտադրության և ներկրման շուրջ ծավալվող քննարկումները էմոցիոնալ դաշտից տեղափոխել բովանդակային հարթություն և, ի վերջո, լուծումներ գտնել արդեն 15 օր քննարկվող հարցի շուրջ:

ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանի խոսքով՝ կարծիք կա, թե ԲՀԿ-ն կողմ է, որ ՀՀ ներկրվող ցեմենտի հումք հանդիսացող կլինկերի վրա պետական տուրք սահմանվի, քանի որ ցածր տուրքի պարագայում տուժելու է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանը:

«Եկեք հասկանանք, թե ով է լինելու այս նախագծի տուժողը: Հաստատ «Արարատ ցեմենտը» տուժող չի լինելու, «Արարատ ցեմենտը» լինելու է շահող»,- ասաց Գրիգորյանը: Եթե պետությունը խրախուսի սահմանին էժան հումքի ներկրումը, «Արարատ ցեմենտն» էլ ստիպված կլինի կրճատել աշխատուժը՝ 1400-ից դարձնելով 400:

Մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը նկատեց, թե շատ է խոսվում այն մասին, որ պետք է նոր աշխատատեղեր ավելացվեն, տեղական արտադրողները խրախուսվեն, սակայն կարծես հակառակ քայլն է արվում:

««Արարատ ցեմենտ»-ը երբ որ ցեմենտի գինը իջացրել էր, դա բարի կամքի դրսևորում էր և ոչ միայն. դա տնտեսական հեղափոխություն իրականացնելու առաջին ռեալ քայլն էր: Առաջին իրական քայլն էր, որը հնարավորություն էր տալիս ասելու, որ Հայաստանում շինարարությունը խրախուսվում է»,- խորհրդարանում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ արձագանքելով «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի այն դիտարկմանը, թե Իրանից ներկրվող ցեմենտը ստիպեց տեղական արտադրողներին իջեցնել ցեմետնի գինը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ