30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ Արսեն Թորոսյանն այդ մասին ուղիղ չի ասում Աննա Հակոբյանին

Մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ճիշտն ասած, չէի ուզում այս հարցով արտահայտվել, մտածելով, որ արտահայտությունը մտածված չի եղել, բայց երբ նույն բանը երկրորդ անգամ է կրնկվում, կարծում եմ պետք է համապատասխան արձագանք լինի: Երեկ, Factor.am-ին տրված հարցազրույցում, առողջապահության նախարարը այս էլ երկրորդ անգամ անդրադարձել է Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին ծխախոտ արտադրողների կողմից տրամադրված օգնությանը՝ համարելով այն անթույլատրելի:

Հիշեցնեմ, որ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին:

Եթե այս հայտարարությունը աներ որևէ հասարարակական կազմակերպության ներկայացուցիչ, դա ինչ որ տեղ հասկանալի կարող է լիներ, բայց երբ նման հայտարարություններ է իրեն թույլ տալիս առողջապահության ոլորտի պատասխանատուն, այն, մեղմ ասած, անհասկանալի է և անթույլատրելի: Բացատրեմ ինչու: Նախ, ինչպես նշեցի հիմնադրամն այդ գումարները հավաքում է, որպեսզի օգնի քաղցկեղով հիվանդ երեխաներին: Իսկ դա անում է, որովհետև, եթե չանի, երեխաները կմնան առանց դեղորայքի, և դա, կարծում եմ, հասկանալի է, ինչ է նշանակում քաղցկեղի դեպքում:

Այո, բոլորիս էլ հասկանալի է, որ ծխելը վնասակար է, և որ ծխախոտային ինդուստրիան ոչ մի կերպ հրեշտակ չէ և լուրջ վտանգ է ներկայացնում, բայց երբ քաղցկեղով հիվանդ երեխաներին առողջապահության նախարարը կապահովի համապատասխան դեղորայքով և բուժումով, այն ժամանակ կարող է իրեն թույլ տալ բարձրագոչ հայտարարություններ:

Երբ գոնե իր կողմից տրված խոստումին հետամուտ կլինի, և կապահովի գոնե մանկական քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ առաջնային շարքի դեղերը, ինչի մասին հրապարակավ խոստացել էր դեռ համարյա մեկ տարի առաջ, սակայն մինչ օրս տրամադրված դեղերը կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել, այդ ժամանակ կարող է իրեն թույլ տալ այդ մասին խոսել:

Միջազգային կազմակերպություններին ցիտելիս, տեղին է հիշել, որ այդ նույն միջազգային կազմակերպությունները ասում են՝ պետությունը պարտավոր է հոգալ քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրները: Եվ հոգալ բնավ չի նշանակում, իրականության հետ կապ չունեցող ականջահաճո հայտարարություններ անել, թե 50 միլիոն դրամով փորձելու ենք տարեկան 100 երեխա բուժել, մինչդեռ իրականում մեկ երեխայի բուժումը կարող է այդքան արժենալ:

Եվ մեկ հարց էլ է իմ համար շատ զարմանալի, եթե նախարարն անկեղծորեն այդքան մտահոգված էր այդ խնդրով, նա այդ մասին կարող էր հայտնել Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին և միգուցե փորձեր կանխել, իր կարծիքով այդ «անթույլատրելի» գործընթացը, չէ որ նա, իր իսկ համաձայնությամբ, ի պաշտոնե հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Իսկ թե ինչու այդպես չի արել, այլ փորձել է, այսպես ասած, հարցազրույցի ընթացքում «միամիտ» հարցին պատասխանել, թող դա էլ ինքը պատասխանի:

Մի անգամ ասել եմ, նորից կկրկնեմ, մանկական ուռուցքաբանությունը այն ոլորտը չէ, որտեղ կարելի է քաղաքական միավորներ հավաքել, այս ոլորտի վերաբերյալ հայտարարությունների անելիս խորհուրդ կտամ մի փոքր ավել մտածել, նոր խոսել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ