24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ֆրանսիացիները ծնկաչոք «Ավե Մարիա» են երգում այրվող տաճարի հարևանությամբ /տեսանյութ/

Փարիզի Աստվածամոր տաճարից շատ մասունքներ եւ գանձեր հաջողվել է փրկել։ Դրանց թվում են Փշե թագը, որը, ինչպես համարվում է, կրել է Հիսուսը, Սեն Լուիի վուշե տունիկան։ Դրանք տեղափոխվել են անվտանգ վայր՝ հայտնում է France 24-ը։

Ինչպես հայտնում է Figaro-ն, մասունքները տարհանվում են հրդեհի ճարակ դարձած տաճարից։ «Մենք փորձում ենք պահպանել տաճարի հետեւի մասը, որտեղ գտնվում են ամենաթանկարժեք իրերը, մենք տարհանում ենք դրանք։ Ամենաթանկարժեք իրերն արդեն տեղափոխվել են թաքստոց»,- հայտնել է հրշեջների հրամանատար Ժան Կլոդ Գալեն։

Նա վստահեցրել է, որ իր ենթակաները «արդյունավետ են գործում, կրակը հիմքից մարելով»։ «Հեռուստառեպորտաժներում նրանց գործողությունները չեն երեւում, քանի որ նկարահանող խցիկները հեռու են»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ եթե հյուսիսային զանգակատունը այրվի եւ փլուզվի, հետեւանքները տաճարի համար ծայրահեղ ավերիչ կլինեն»՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մենք ենթադրում ենք, որ երկու աշտարակները հաջողվել է փրկել»,- ասել է նա։ Գալեի խոսքերով, տեղում աշխատում են 400 հրշեջներ, որոնք հերթափոխում են, որպեսզի ֆիզիկական ծանրաբեռնվածություն չառաջանա։ «Ներկայում մենք փորձում են փրկել արվեստի գլուխգործոցները։ Դա դժվար խնդիր է, մենք ծխի մեջ ենք աշխատում։ Մենք ամբողջ գիշեր պետք է աշխատենք»,- ասել է նա։

Հրդեհի հետեւանքով տուժել է Աստվածամոր տաճարի տանիքի 2/3-ը՝ հայտնում է Monde-ն՝ վկայակոչելով ՆԳՆ ղեկավարի պետքարտուղար Լորան Նունեզային։

Ֆրանսիայի հրշեջների ներկայացուցիչը հայտնել է, որ տաճարի կոնստրուկցիան, հնարավոր է, փրկվել է ամբողջական փլուզումից՝ հայտնում է Reuters-ը։

Միաժամանակ, հրշեջները հավաքվել են, որպեսզի աղոթեն Սեն Ժուլյեն Լե Պովր եկեղեցու մոտ, որը տաճարից մի քանի հարյուր մետրի վրա է։

Փարիզի արքեպիսկոպոս Միշել Ապետիտը հոգեւորականներին կոչ է արել հնչեցնել բոլոր զանգերը եւ աղոթել Նոտր Դամի համար։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ