04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀԿ-ում ակտիվացում է նկատվում. Գնացածները «մանրից» վերադառնում են. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ գրասենյակում վերջին շրջանում աշխույժ եռուզեռ է` նախկին անապատային լռությունը փոխարինվել է ակտիվ անցուդարձով, փակ դռներ չկան, բոլորը գալիս են եւ նստում մինչեւ օրվա վերջ, որովհետեւ ողջ օրը Սերժ Սարգսյանը գրասենյակում է եւ հանդիպումներ է ունենում։ Կրկին նախասրահում հերթեր են։ Գնացածները «մանրից» վերադառնում են, սակայն ոչ բոլորին է ընդունում։ «Ոմանցից շատ փիս է նեղացած դիրեկտորը»,- ասացին մեզ։ ՀՀԿ-ի նկատմամբ  հետաքրքրություն կա նաեւ ռուսական եւ արեւմտյան էմիսարների կողմից:

«Նրանք խնդիր ունեն պառլամենտական-իշխանական ներկայացուցիչների հետ «պրոտոկոլից» դուրս շփումների մասով՝ ադեկվատ մարդիկ իշխանությունում քիչ են, Նիկոլի հետ ուղիղ շփվել չի ստացվում, բացը փորձում են այլ ուժերի հետ շփումներով լցնել, գոնե տեղեկացվածության մասով»։

Ի դեպ, ՀՀԿ գրասենյակի պատասխանատուներն այլեւս քարտուղարուհի, վարորդ  չունեն։ Մեքենաներն իրենք են վարում, ասել են` «միջոցները սուղ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ