29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ավետարանական Հայտնության մեծ եվրոպոռնիկը ուզում է իր պղծության փեշերը տարածել նաեվ առաջին քրիստոնյա ազգի վրա

Ավետարանական Հայտնության մեծ եվրոպոռնիկը ուզում է իր պղծության փեշերը տարածել նաեվ առաջին քրիստոնյա ազգի վրա, բայց չկասկածեք, որ այս անգամ էլ նա կպարտվի, ինչպես դարերով է եղել…
Շատերս որոշ չափով տեղյակ էինք այդ սեռապղծության ծրագրին, բայց ոչ այդքան մարամասնորեն, որ հիմա ի հայտ է գալիս, նույնիսկ խորհրդարանական մակարդակով:

Հայոց մատենագիր էջերը վկայում են, որ նման փորձություններով մեր ազգն արդեն մի քանի անգամ անցել է, օրինակ հինգերորդ դարում պարսկամետների միջոցով զրադաշտական պղծությունները հայերի մեջ սերմանելու փորձերը, որի առաջին պտուղներից էր Աշուշայի բդեշխ Վազգենի հավատուրացությունն էր, ու որից հետո նա պարսից շահի զոքանչին որպես երկրորդ կին առավ, չնայած ինքը Շուշան անունով բարեպաշտ քրիստոնյա կին ուներ, ու չորս երեխաներ: Բայց դրա նմանների հավատուրացությունը իրենց գլխին շուռ եկավ, քանի որ հայոց ազգիս միջից զորավոր ու նախանձախնդիր անվախներ ելան, հանձինս Վարդան Մամիկոնյանի, ու իր դստեր՝ սրբուհի Շուշանի, Ղեվոնդ երեց քահանայի եվ այլոց:

Իսկ Վազգենին հետագայում սպանեցին, իսկ իր կնոջը՝ Շուշանին սրբադասեցին: Այնպես որ հարգելի նախանձախնդիր հայորդիներ, կիսում եմ շատերիդ վրդովմունքը այս պղծությունների դեմ, բայց մեկ տարբերությամբ. Պողոս առաքյալն ասել է.

«Մեր պատերազմը մարմնի եվ արյան դեմ չէ, այլ չար ու դիվական զորությունների դեմ», այսինքն՝ ոչ թե սատանայի կամակատար ալենների ու նրա նմանների դեմ է, որոնք ընդամենը չարի ծրագրերի մունետիկներն են, այլ դրանց ետեւում կանգնած պիղծ զորությունների՝ սատանայի դեմ, որին Քրիստոս Տերը հաղթել է, ինչպես որ գրված է. «Հիսուսն աշխարհ եկավ սատանայի ծրագրերը խափանելու», իսկ սրբուհի Աստվածածնին իրավունք է տրվելու Հայտնության վիշապի գլուխը լխճելու:

Ուրեմն ազգիս միջի հավատավոր հավատարիմների աղոթքներով ու Տիրամոր բարեխոսությամբ է, որ հաղթելու ենք սատանային ու իր կամակատարներին … 

Ողջ եղեք ի Քրիստոս, խաղաղություն ընդ ձեզ ու սահմաններին Հայոց+ Արցախ աշխարհների:

Մերուժան Բաբաջանյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ