05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները. Փաշինյանը ԵԽԽՎ-ում խոսեց ԼԳԲՏ ներկայացուցիչների մասին

ՀՀ-ում օրենքի գերակայություն է՝ բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները, ԵԽԽՎ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ նախորդ տարի նոյեմբերին ՀՀ-ում չեղարկվեց ԼԳԲՏ համայնքի պլանավորած ֆորումը:

«Ձեր ասած դեպքի մասին լսել եմ, գիտեմ, բայց չեմ կարող ասել պատճառները, թե ինչու է նման միջոցառումը չեղարկվել, ինչու է պլանավորվել և երբ: Ես այդ խնդրին տեղյակ եմ միայն սոցցանցերում արված մեկ-երկու գրառման շրջանակներում և վախենամ՝ բավարար խորությամբ չեմ տիրապետում, որպեսզի Ձեզ առավել մանրամասն պատասխան տամ», – ասաց նա:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին ՀՀ-ում նախատեսված էր անցկացնել ԼԳԲՏ ֆորում, մինչդեռ հասարակության շրջանում ֆորումի մասին լուրերը դժգոհության ալիք էին բարձրացրել, որի արդյունքում ՀՀ ոստիկանապետը հայտարարել էր, որ հաշվի առնելով որոշակի ռիսկերը՝ նման ֆորում Հայաստանում չի անցկացվի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ