14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ֆեյքերի դեմ պայքարի հարցում օրենքը լրամշակման կարիք ունի. փաստաբան /տեսանյութ/

Ֆեյքերի դեմ պայքարի հարցում որևէ առանձնացված օրենսդրական պաշտպանություն չունենք, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Լուսինե Վիրաբյանն՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի ֆեյքերի դեմ պայքարով՝ ուսումնասիրելով և պատժելով մանիպուլյացիաներ անող տնողներին:

 «Օրենքը լրամշակման կարիք ունի», – ասաց փաստաբանը: Վիրաբյանն ընդծեց, որ որքան սոցցանցերը շատացան, այդքան շատացան թե ֆեյքերի առկայությունը, թե դրանց նկատմամբ եղած  հետաքրքրությունը:

«Մենք ունենք հոդվածի մաս, որը սահմանում է, որ եթե լուրի աղբյուրը չի կարող բացահայտվել, ապա քաղաքացին իրավունք ունի դատարան դիմել լուրը հերքելու պահանջով, եթե անգամ լուրի աղբյուրը բացահայտված չէ: Սա կարող է ֆեյքերին էլ վերաբերել», –  ասաց նա:

Խոսելով ֆեյքերի դեմ պայքարի հարցում միջազգային պրակտիկայի մասին՝ բանախոսը նշեց, որ այդ մասով ուսումնասիրություններ արված չեն, և իրեն հայտնի չէ ֆեյքերի դեմ պայքարի հարցում միջազգային պրակտիկա: 

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ