Վարչապետը վախենում է «Գազպրոմի» հետ նման ոճով խոսելուց. Ժամանակ
Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական բնույթի սպառնալիքներին՝ Հայաստանի բազմաթիվ գազալցակայաններ շարունակում են աշխատել հին ռեժիմով՝ գազը վաճառում են ըստ ծավալի, ոչ թե կշռի:
Խնդիրն այն է, որ գազալցակայանները գազը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գնում են ծավալով և հիմա չգիտեն կշռի վերածելու դեպքում այն իրենց համար որքան է արժենալու. մանավանդ որ՝ «Գազպրոմ Արմենիան» փոխում է գազի խտությունը և ըստ դրա էլ կշիռը:
«Վարչապետը երևի վախենում է «Գազպրոմի» հետ նման ոճով խոսելուց, դրա համար էլ մեզ որպես թույլ օղակ է նայում»,- ասում է գազալցակայաններից մեկի սեփականատերը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: