23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լենա Նազարյանի «բոցը» Արցախում /տեսանյութ/

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ունեցած իր ելույթում ասել է․

«Ես չափազանց կարևորում եմ մեր բոլորիս փախադարձ ջանքերը միմյանց ավելի լավ ճանաչելու ուղղությամբ:

Կարևորում եմ միմյանց հետ ավելի սերտ համագործակցելու ու պարզապես մարդկայնորեն մտերմանալու ցանկությունն ու քայլերն այդ ուղղությամբ։

Արցախի քաղաքները և գյուղերը պետք է ակտիվ համագործակցեն Հայաստանի քաղաքների և գյուղերի հետ:

Վստահ եմ՝ փոխօգնության, փոխաջակցության, փորձի փոխանակման մեծ հնարավորություն ու ներուժ կա:

Արցախի մարդիկ պետք է ավելի հաճախ շփվեն Հայաստանի մարդկանց հետ։

Մեր երիտասարդները չպետք է միայն ծառայության միջոցով միմյանց հետ ծանոթանան, այլ՝ դեռևս դպրոցական տարիքից, ուսանողական կյանքի ընթացքում՝ քաղաքացիական նախաձեռնությունների, արշավների, սպորտային խաղերի, մշակութային միջոցառումների, քաղաքական քննարկումների ու համատեղ աշխատանքի, կրթության, հանգստի ու փոխճանաչման այլ ձևերի միջոցով պետք է ընկերանան իրար հետ:

Այս հարցում մենք՝ Արցախի և Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներս շատ անելիք ունենք, մենք ինքներս կարող ենք խթանել այս գործընթացը»: 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ