Նոր թանկացումներ. Փաստ
Վերջին շրջանում նկատելի են որոշ ապրանքատեսակների թանկացումները, այդ թվում` երշիկեղենի շուկայում: Մասնավորաբար, թանկացել է «Բեկոն» ընկերության մսամթերքը:
Թերթի տեղեկություններով, սակայն, այս թանկացումը պայմանավորված է ոչ թե ինչ-ինչ հումքային ապրանքների թանկացմամբ, արտադրանքի ինքնարժեքի բարձրացմամբ և այլն, այլ մանրածախ վաճառքով զբաղվողներին շահագրգռելու միտումով:
Ըստ էության, մեծածախ հանձնման գները մնացել են նույնը, իսկ մանրածախ վաճառքինը` ավելացել: Գնի «թանկացած» մասն ամբողջությամբ մնում է վաճառողներին (հասանելիք տոկոսից բացի), որպեսզի վերջիններս սպառողի հաշվին առավել շահագրգռված լինեն վաճառել հենց տվյալ ֆիրմայի մսամթերքը