ԱԱԾ-ն մտել է մետրոպոլիտեն․ Ժամանակ
«Ժամանակ»-ը գրում է․ «Օրերս «Ժամանակ»-ը գրել էր, որ Երևանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են առկա: Մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ՝ պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ: Իսկ այդ ամենը հնարավոր է դարձել նաև մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, որը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի աջ ձեռք համարվող, ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի դուստրն է:
Մեզ հասած տեղեկություններով՝ մեր հրապարակումից հետո ԱԱԾ մոտ երկու տասնյակ աշխատակիցներ մտել են մետրոպոլիտեն, մեծածավալ ստուգումներ իրականացրել, դռներ կնքել:
Չի բացառվում, որ այս ստուգումների արդյունքում ձերբակալություններ լինեն՝ ի դեմս ՊԵԿ պաշտոնյայի դստեր և ազատումներ՝ հանձին մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանի: Նշենք, որ մեր հրապարակումից հետո խնդրով զբաղվում է նաև ոստիկանության Արաբկիրի բաժինը»: