22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փողն ամենևին էլ առաջնային չէ: Առաջնայինը գաղափարն է, և գաղափարը հաղթել է, հաղթում է և պիտի հաղթի. ՀՀ վարչապետ

ազգային ակադեմիայի տարեկան ժողովին, որը նվիրված էր ԳԱԱ 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին:

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի կազմակերպությունների գիտական կարևորագույն արդյունքներն ու կիրառական մշակումները: Նա անդրադարձել է 2018թ. միջազգային համագործակցության շրջանակում, գիտական կադրերի պատրաստման և միջազգային ծրագրերում երիտասարդ գիտնականների մասնակցության, գիտական հետազոտությունների ակտիվացման, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով իրականացված աշխատանքներին: ԳԱԱ նախագահը նշել է, որ 2018 թ. նշվել է ակադեմիայի հիմնադրման 75-ամյակը, և ողջ տարվա ընթացքում անցկացվել են բազմաթիվ գիտական միջոցառումներ:

Այնուհետև ՀՀ ԳԱԱ 2018թ. գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցում է ունեցել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը: Ելույթներ են ունեցել նաև ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Սերգեեևը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանը:

Реклама 15

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան հարուստ պատմություն ունի, որի շենքում հայկական և համաշխարհային գիտության փառապանծ էջեր են գրվել: «Իմ միջազգային հանդիպումներին, հատկապես նրանց, որ որոշակի առնչություն ունեն գիտության և գիտական գործունեության հետ, ես պարտադիր շեշտում եմ, որ Հայաստանը, կարող ենք ասել վստահաբար, եղել է Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը: Եվ սա ասում եմ ոչ թե ուղղակի պատմական հիշողությունը վերականգնելու, այլ ընդգծելու համար այն մեծ ներուժը, որ, իմ համոզմամբ, ունի Հայաստանը՝ որպես գիտական պոտենցիալ երկիր: Ինչո՞ւ էր Խորհրդային Միությունում գիտությունն այդքան ուժեղ և հզոր: Կարծում եմ այն պատճառով, որ պետությունը և հանրությունը գիտեին, թե ինչ են ուզում գիտությունից, գիտությունն էլ շատ հստակ գիտեր, թե ինչ է ուզում պետությունից և հանրությունից», – ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ երրորդ հանրապետության ստեղծման առաջին օրից տեղի է ունենում այն բանավեճը, թե ինչ է ուզում պետությունը գիտությունից, ինչ է ուզում գիտությունը պետությունից, և ինչ կարող են դրանք ընդհանրապես տալ իրար: Այս հարցերի պատասխանը գտնելը, վարչապետի կարծիքով, կլինի այն առաջին կարևոր կետը, որի վրա պետք է հիմնվի մեր գիտության հետագա զարգացումը:

«Ես կարող եմ ասել, թե ինչ է ուզում պետությունը կամ կառավարությունը գիտությունից: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր և հույս ունենք, որ Հայաստանում գիտությունը, գիտական պոտենցիալը, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիան ողջ թափով կսպասարկեն քաղաքական այս տեսլականը:

Շատ է խոսվում գիտության ֆինանսավորման և դրա մեխանիզմների մասին, և կանխավարկածն այնպիսին է, որ ֆինանսների բացակայության կամ սղության պատճառով ինչ-որ բան չի ֆինանսավորվում, ինչ-որ բան պակաս է ֆինանսավորվում, ինչ-որ բան այնպես չէ ֆինանսավորվում, ինչպես պետք է ֆինանսավորվի: Բայց ցանկանում եմ ասել, որ կառավարությունում մեր աշխատանքի ընթացքում ես առաջարկել եմ ընդհանրապես հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետև եթե որևէ խոսակցություն սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի: Պետք է խոսել ոչ թե այն մասին, թե ինչքան փող կա, և մենք ինչքան ենք պատրաստ հատկացնել, այլ այն մասին, թե մենք ինչ խնդիր ենք լուծում, ինչպես ենք պատկերացնում դրա լուծումը, և արդյոք կարող ենք լուծել այն: Եթե չենք կարող, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք այդ խնդրի լուծման համար: Հետևաբար, ես առաջարկում եմ, որ ընդհանրապես այդ տրամաբանությունից դուրս գանք, որովհետև հարցն այն չէ՝ փող կա՞, թե՞ չկա, այլ այն, թե ինչ ենք ուզում: Երբ հստակ ձևակերպենք մեր ցանկությունները և անելիքը, կարծում եմ՝ փող միշտ էլ կգտնվի, որովհետև նպատակները շատ ավելի կարևոր են, քան նստել հաշվելը, թե այս պահին ինչքան փող ունենք», -նշել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի վարչապետն անդրադարձել է ՀՀ-ում գիտության ոլորտի զարգացման հետ կապված մի շարք հարցերի, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել.

«Առաջին հարցը՝ ինչքանո՞վ է գիտությունն ինտեգրված կրթությանը և մասնավորապես, բարձրագույն կրթությանը: Վերջին շրջանի բոլոր այցերին այնպես ենք դասավորում, որ պարտադիր փորձում ենք այցելել եվրոպական կամ աշխարհի առաջատար կրթական հաստատություններ: Այդ այցերի, շփումների արդյունքում իմ եզրակացությունն այն է, որ ժամանակակից աշխարհում միտումները գնում են միանշանակորեն այն ուղղությամբ, որ կրթությունն անհնար է պատկերացնել առանց շատ ուժեղ հետազոտական, այսինքն՝ գիտական բաղադրիչի: Ցավոք, մեր այսօրվա գիտական համակարգը որոշակիորեն, ոչ ամբողջությամբ կտրված է բուհական համակարգից, այսինքն՝ մեր կրթական համակարգում հետազոտական բաղադրիչի էական պակաս ունենք:

Մեր ռազմավարությունը լինելու է այդպիսին՝ մենք փորձելու ենք հնարավորինս շատ և հնարավորինս արդյունավետ հետազոտական, այսինքն՝ գիտական ուղղությունն ինտեգրել բարձրագույն կրթական ուղղությանը: Այս առումով ցանկանում եմ ընդգծել նաև, որ մեր պատկերացումը հետևյալն է. որոշակի գործառույթներ, որոնք ավանդաբար ընկալված են որպես կառավարական գործառույթներ, պետք է պատվիրակենք բուհական, գիտակրթական համակարգին, որը հնարավորություն կտա նախ գիտնականներին ավելի ինտեգրված լինել տնտեսության և հանրային կյանքի կառավարման մեջ և նույն հնարավորությունը կստեղծի նաև ուսանողների համար՝ ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև փորձելու այդ տեսական գիտելիքները կիրառել գործնականում:

Հաջորդ կարևոր հարցը, որ մեր կառավարությունն առաջ է քաշում, հետևյալն է. ինչքանո՞վ է Հայաստանի գիտական կամ գիտակրթական համակարգն ինտեգրված Հայաստանում ռազմավարական հեռանկարի ձևակերպման և ձևավորման գործընթացում:

Մեր մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ կառավարությունը գործում է առանձին, իսկ գիտակրթական համակարգը և ներուժը՝ առանձին: Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում էականորեն պետք է ուժեղացվի փորձագիտական ներուժը, և դա պետք է արվի հետևյալ կերպ. գիտակրթական համակարգը պետք է ներգրավված լինի ռազմավարությունների և քաղաքականությունների ձևավորման գործընթացում, ինչն իր հերթին նաև ենթադրում է, որ որոշակի ֆինանսական հոսքերը կուղղվեն նաև գիտակրթական համակարգ:

Հաջորդ հարցը՝ ինչքանո՞վ է մեր գիտակրթական համակարգն ինտեգրված տնտեսությանը: Ես շատ ուրախ եմ, որ այդ հարցի պատասխանը կամ մտածողության այդ վեկտորը շատ հստակ տեսա Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի խոսքում՝ երբ նա խոսում էր հնագիտության և ազգագրության ասպարեզում գիտական գործունեության մասին, բայց հաջորդ նախադասությամբ ասաց, որ սա կարող է նպաստել և դառնալ զբոսաշրջության զարգացման կարևոր գործիք: Շատ կարևոր է, որ մենք գիտությունը և գիտական գործունեությունն ընկալենք հենց այս տեսակետից: Դա մի արդյունք չէ, որը պետք է ունենանք, բարձր գնահատենք, դրանով հպարտանանք և պահենք դարակներում: Դա պետք է հասանելի լինի մարդկանց: Մանավանդ 21-րդ դարի մարդը և՛ գիտության, և՛ բազմաթիվ այլ ոլորտներում ունի առօրեական հետաքրքրություններ: Այսօր մարդը ձգտում է իմանալ ավելին, ավելիի մասին է ձգտում տեղեկանալ, և կարծում եմ, որ մեր գիտակրթական համակարգի հաջորդ խնդիրը պետք է լինի տնտեսությանն ինտեգրվելը: Երբ ասում ենք տնտեսությանն ինտեգրվել, շատ դեպքերում հասկանում են միայն տեխնիկական գիտությունները, բայց նշված օրինակը կարծում եմ ցույց տվեց, որ ոչ միայն տեխնիկական գիտություններն են, որ կարող են ինտեգրվել տնտեսությանը և սպասարկել կամ առաջ մղել տնտեսության կոնկրետ ճյուղեր:

Հաջորդ կարևորագույն խնդիրն այն է, թե ինչքանով է մեր գիտակրթական համակարգն ինտեգրված մեր զինված ուժերին և մեր բանակին և ինչքանով է նպաստում մեր անվտանգության կարիքների սպասարկմանը: Եվ ևս մի կարևոր հարց, որը ցանկանում եմ ընդգծել, հետևյալն է. իսկ ինչքանո՞վ է մեր գիտակրթական համակարգն ինտեգրված կամ ինչքանո՞վ է աշխատում ինքնաճանաչման կարևոր հրամայականի վրա: Մեր ռազմավարական ապագան կառուցելու համար շատ կարևոր է, որ մենք այսօր առավել ճիշտ և առավել ընդգրկուն ճանաչենք ինքներս մեզ՝ որպես ինքնություն, ազգություն, հանրություն, ժողովուրդ, քաղաքացի, որովհետև ինքնաճանաչողությունն ապագայի ռազմավարությունը կառուցելու կարևորագույն նախապայման է», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ այս թեմաները քննարկվել են ԳԱԱ ներկայացուցիչների, Կրթության և գիտության նախարարի և նախարարության հետ. դրանք լինելու են կառավարության առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները, և գործադիրն այս շրջանակում է պատկերացնում համագործակցությունը ԳԱԱ և ընդհանրապես գիտակրթական համակարգի հետ:

Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ անդրադարձել է գիտության ֆինանսավորման հարցին և ընդգծել, որ ֆինանսավորման փիլիսոփայության մեջ կարևոր ու սկզբունքային փոփոխություններ պետք է տեղի ունենան, որովհետև հարցն այն չէ, թե ինչքան գումար կա և ինչպես այն բաժանել արդարացի: «Այսօր արդեն կառավարությունը հենց գիտության ոլորտում ունի կոնկրետ ծրագրային առաջարկներ, և երբ այդ ծրագրային առաջարկները քննարկվում էին, դրանց ֆինանսավորման համար առկա գումարի թիվը զրո էր, այսինքն՝ այդ ծրագրի ֆինանսավորման համար ընդհանրապես ոչ մի կոպեկ, ոչ մի լումա գումար չկա: Եվ ինչքան համոզիչ են ծրագրի հեղինակները ներկայացնում իրենց ծրագրի կարևորությունը, այն, որ դա ռազմավարական նշանակության և օգտավետ ծրագիր է, փողն ինքն իրեն հայտնվում է: Համոզված կարող եմ ասել, որ չեմ պատկերացնում մի այնպիսի գիտական համոզիչ ծրագիր, որն ինքն իրենով կապացուցի, որ և՛ ծրագրի հաջողության, և՛ նույնիսկ անհաջողության դեպքում Հայաստանի գիտությունը և Հայաստանի Հանրապետությունը շահելու է, չեմ պատկերացնում այդպիսի մի իրավիճակ, որ ՀՀ կառավարությունը գումար չգտնի այդպիսի ծրագրի համար: Ես չեմ պատկերացնում այդպիսի իրավիճակ, որ նոր Հայաստանում, այսօրվա Հայաստանում իմ նշած չափանիշներին համապատասխանող որևէ ծրագիր չիրականացվի միայն այն պատճառով, որ փող չկա: Ի վերջո, փողն ստեղծվում է նաև մարդկանց գործունեության, մտքի, գաղափարի, եռանդի, աշխատանքի արդյունքում, և ուրեմն, փող կա՞, թե՞ չկա հարցին ի պատասխան՝ մենք պետք է ասենք՝ ինչքան եռանդ մենք ունենք, ինչքան ուժեղ է մեր միտքը, ինչքան ուժեղ է մեր կամքը, և ինչքանով մենք համոզված ենք, որ այն, ինչ անում ենք, արժե շատ ավելին, քան փողը:

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա անհրաժեշտ գիտական, մարդկային ներուժ, անհրաժեշտ մտավոր և բարոյական ներուժ, որպեսզի մենք ամեն օր ստեղծենք այնպիսի արդյունքներ, որոնք շատ ավելին են, քան փողը: Այդ արդյունքներն իրենց հետևից կբերեն անսահմանափակ քանակությամբ փող, որովհետև փողն ամենևին էլ առաջնային չէ: Առաջնայինը գաղափարն է, և գաղափարը հաղթել է, հաղթում է և պիտի հաղթի», – ելույթը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ