Զինվորականների սահմանադրական և օրենսդրական իրավունքները ոտնահարվում են /տեսանյութ/
Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանըը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ահազանգեց՝ ՀՀ զինվորականների սահմանադրական և օրենսդրական իրավունքները ոտնահարվում են:
Ըստ մյուս բանախոս Դավիթ Սոֆյանի՝ այսօր զինվորականների համար գլոբալ խնդիր է բնակարանային ընդհանուր իրավիճակը. «2014 թվականից, երբ սպաները զորացրվել են բանակից օրենքով իրենց հասնում էր բնակարան, ինչը չի տրամադրվել և մոտ 5 տարի կուտակվել է: Անցած տարի մենք հասկացանք, որ այսպես չի կարող շարունակվել: Դիմել ենք Պաշտպանության Նախարարություն, սակայն վերջիններիս կողմից մերժում ենք ստացել»,-ասաց Սոֆյանը:
Վերջինիս խոսքով՝ խնդրի շուրջ հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո վարչապետը հանձնարարել է 5 միլիարդ 200 միլիոն դրամ տրամադրել բնակարանային հարցերի լուծման համար: Հետագա հարցերով արդեն պետք է զբաղվեր ՊՆ-ն, բայց խնդիրը դեռ լուծված համարել չի կարելի.
«Օրենքի մեջ փոփոխություններ պետք է արվի, որ բնակարանի փոխարեն մեզ ֆինանսապես փոխհատուցեն, իսկ կառավարության ծրագրի մեջ բաց են թողած կետերը, ըստ որոնց հնարավոր է մարդկային գործոնով ազդել արդար վերաբերմունքի վրա»,-ասաց նա:
Ավելին՝ տեսանյութում: