06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Մեկնարկել է համապետական շաբաթօրյակը

Այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Հայաստանի ողջ տարածքում համապետական շաբաթօրյակ է իրականացվում:

Նշենք, որ վաղ առավոտից ԱԺ աշխատակազմի աշխատակիցներն ու պատգամավորները շաբաթօրյակ իրականացնում են Վարդան Մամիկոնյանի արձանից «Լունապարկ» ընկած տարածքում՝ Օղակաձև այգում։

 

Մաքրման աշխատանքներ են իրականացվում քաղաքի տարբեր հատվածներում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիանյանն ավելի վաղ կառավարության նիստում կոչ էր արել ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին։ Նա հավելել էր, որ ինքը նույնպես իր ընտանիքի հետ կմասնակցի շաբաթօրյակին, սակայն որ տարածքում՝ չէր կոնկրետացրել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ