Ազգային ժողովում կռիվ է ընկել պարգևատրումների պատճառով. Ժողովուրդ
Ազգային ժողովի ներսում կռիվ է ընկել: Բանն այն է, որ մարտի 18-ին Ազգային ժողովի աշխատակազմի կողմից պարգևատրում է եղել աշխատակազմի անդամներին, սակայն ոչ բոլորին:
Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, նույն վարչության մեկ աշխատակից ստացել է, մեկ այլ աշխատակից՝ ոչ: Իսկ ԱԺ աշխատակազմը ոչ մի տրամաբանական բացատրություն չի տվել՝ ասելով, թե այլ սկզբունքներով են աշխատում:
Այս առնչությամբ օրաթերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանին, ով նշեց, որ դա ոչ թե պարգևատրություն է եղել, այլ խրախուսական հավելավճար:
«Սա խրախուսական է եղել, այսինքն՝ լավ աշխատելու դիմաց հավելավճար»,-նշեց նա: Դիտարկմանը՝ ինչպես է որոշվել, թե ով է լավ աշխատել, Մելիքսեթյանը նշեց. «Առաջադրանքների կատարումով, ժամկետների մեջ ներկայացնելով, չզլանալով աշխատել և այլն»: Մելիքսեթյանը դժվարացավ թվեր նշել խրախուսական պարգևի արժանացածների վերաբերյալ, սակայն ասաց, որ չստացած աշխատակիցները նամակ էին գրել աշխատակազմի ղեկավարին և արդեն պատասխան նամակը ստացել են:
Այլ հրապարակումներին ծնոթացեք թերթի այս համարում: