22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞ւմ ոգին կնախընտրեր Թագուհի Ղազարյանը՝ Լֆիկի՞, թե՞ Շմայսի. Հրապարակ

Թագուհի Ղազարյանն ինչպե՞ս է իրեն զգում Շմայսի` Առաքել Մովսիսյանի եւ Լֆիկի` Սամվել Ալեքսանյանի սենյակում․ արեւելյան իմաստնությունն ասում է` ոգին լինում է այնտեղ, որտեղ սիրում է։ Նրանցից որի՞ ոգին է առավելաբար զգացվում Ձեր սենյակում:

«Սենյակն ինձ վիճակահանությամբ է բաժին ընկել. ինչպես տեսնում եք, կահույքն անգամ տարել են, ժամանակ էլ չկա իրենց զգալու»: Եթե լիներ, ո՞ւմ կնախընտրեիք։ «Եթե պարոն Մովսիսյանի կամ պարոն Ալեքսանյանի հետ որպես քաղաքացի առնչվելու խնդիր լինի, չեմ խուսափի»:

Ձեր հեղափոխությունը նշանային համակարգով էր, ուստի հենց այնպես չէ «ժերեբյովկայով» այս սենյակը Ձեզ բաժին հասել. նշանակում է Դուք պետք է անպայման Շմայսի նման ինքնատիպ լինեք (հիշում եք, ասում էր՝ ԱԱԾ-ն շնորհքով ներխուժեց) կամ Լֆիկի նման հարստանաք անպայման:

«Շնորհքով ներխուժելն իմ սրտով չէ, բայց ինքնատիպ ուզում եմ լինել»:

Դե, հրեն սիրում եք կապտամազիկ Ասյային, արդեն ինքնատիպ եք։ ««Սիրել» եզրույթն այս դեպքում ճիշտ չէ, գուցե եթե իր հետ շատ մտերմանալու դեպքում սիրեմ էլ, չեմ բացառում, պարզապես ես իրավունքները խախտված քաղաքացի եմ տեսել ու փորձել եմ աջակցել»:

Աջակցելու համար գնացիք նաեւ Երեւանում ղարաբաղյան ներկայացուցչության դեմ բողոքի՞։ «Ղարաբաղի ոստիկանությունն էր այդ վիճակն ստեղծել, եւ ես կարծում եմ` ճիշտ չէր լինի գնալ Հայաստանի ոստիկանությունից պատասխանատվություն պահանջել»:

Կիսապատերազմական երկրում ղարաբաղյան ներկայացուցչության դեմ բողոքն ԱԺ պատգամավորը որքանո՞վ է համարում տեղին։ «Գիտեք, այդ թեզը շատ է շրջանառվում` մարդու իրավունքները քողածածկելու համար. հարցը պետք է դիտարկել նաեւ այս կողմից:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ