25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարևոր բանակցություններից առաջ ես կարող է որոշեմ, որ գիշերն Արփին պետք է իմ ծոցը քնի. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով խոսակցությունները, որոնք վերաբերում են իր ընտանիքի անդամների ճոխ ծախսերին և այն մասին, որ վերջիններս իր հետ արտասահմանյան այցերի են գնում, հայտարարեց. «Երբ ես եղել եմ գործազուրկ, ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքն իմ կողքին է եղել: Երբ ես զրոյից ստեղծել եմ լրատվամիջոց, իմ ընտանիքն իմ կողքին է եղել: Երբ իմ դեմ տեռոր էր իրականացավում՝ քրեական և քրեածին, նրանք իմ կողքին են եղել, երբ ես եղել եմ բանտում, կամ հանրահավաքներ եմ անցկացրել՝ ոչ բազմամարդ, իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Հիմա ի՞նչ, ակնկալում են, որ իմ ընտանիքից հրաժարվե՞մ»: 

Վարչապետն ասաց, որ իր ընտանիքը հիմա ապրում է կառավարական առանձնատանը, որը պահվում է պետական բյուջեի միջոցներով. «Այդպես է: Ես կառավարական առանձնատուն գնացել եմ մի պատճառով, որովհետև տեղի է ունեցել հեղափոխություն և այդ կառավարական առանձնատունը երկրում պետական իշխանության ամենակարևոր սիմվոլներից մեկն է: Այդ պահին այնտեղ ապրում էր Սերժ Սարգսյանը: Այդ նույնն է, որ ես վարչապետ ընտրվելուց հետո չգնայի նստավայր, կառավարում եմ Հանրապետության հրապարակից՝ վրանում, թող Սերժ Սարգսյանն ամեն օր գնա նստավայր»: 

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ իր կինն ազդեցություն ունի որոշումների վրա, Փաշինյանն ասաց, որ դա կարող է ասել նա, ով իրեն ու իր ընտանիքը չի ճանաչում. «Եթե այդպիսի բան լիներ, դա կլիներ խայտառակություն, ես դա ընդունում եմ: Բայց այդպիսի բան չկա»:

Իր ընտանիքի ծախսերի մասին վարչապետն ասաց, որ իր ընտանիքն ապրում է ինչպես նախկինում՝ որոշ արարողակարգային նրբություններ հաշվի առնելով. «Այն, ինչն անհրաժեշտ չէ մեր կարգավիճակի բերումով, մենք չենք անում, մեր կենսակերպում այդ մասով փոփոխություն չի եղել»:

«Արցախ գնալիս ես գիտեի, որ շատ կարևոր տեքստ պետք է ասեմ, ես դրա վրա աշխատում էի, շատ նուրբ իրավիճակ էր: Ինձ համար շատ կարևոր են եղել այն խոսակցությունները, որոնք եղել են սեղանի շուրջ, որտեղ նստած է եղել իմ զինվոր տղան, զինվորի մայրը, զինվորի քույրը: Ես նրանց հետ ոչ թե քննարկել եմ, թե ինչ պետք է անեմ, այլ փորձել եմ հասկանալ նրանց զգացողություններն Արցախի հարցի մասին: Ինձ համար կարևոր էր դա»,-ասաց ՀՀ վարչապետը:

«Իմ ասածը կարող է շատ աբսուրդ հնչել, սակայն ես ուզում եմ բացվել և կիսվել: Հնարավոր է, որ շատ կարևոր բանակցություններից առաջ, ես որոշեմ, որ դրանցից առաջ  նախորդ գիշերը պետք է Արփին իմ ծոցը քնի, որովհետև դա ինձ համար կարևոր է: Այս ամեն ինչն օդից ընկած չէ, ինձ համար իմ ընտանիքը շատ կարևոր է, ինչպես Հայաստանում բոլորի համար: Այն մարդը, ում համար իր ընտանիքը շատ  կարևոր չէ, ես նրան չեմ հասկանա: Մենք հասկանում ենք, որ մեր ընտանիքն ուշադրության կենտրոնում է: Ես հավաստիացնում եմ, որ մենք մեր այսօրվա կարգավիճակը երբեք չենք չարաշահելու»,-հավելեց վարչապետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ