23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարտի 1-ի քրեական գործն առավել քան լուրջ է. շատ հարցեր մնացել են օդում. Ժողովուրդ

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՔԾ-ն ավարտել է «մարտ 1»-ի գործի նախաքննությունը` բայց միայն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի դրվագով: ՀՔԾ հաղորդագրության համաձայն` «Քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է»:

Չորս նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար: Հետաքրքիրն այն է, որ ՀՔԾ հաղորդագրության մեջ որեւէ բառ չկա այս գործից մաս առանձնացնելու վերաբերյալ: Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվողները հինգն են, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որի նկատմամբ հայտարարված է հետախուզում, եւ որը, ինչպես պարզվում է, վաղուց ՌԴ քաղաքացիություն է ստացել:

Բացի այդ, այդ գործով առանձին դրվագ կա մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարկում նստացույցն օրենքի խախտմամբ դադարեցնելու եւ հետագայում ոստիկանության այդ գործողություններն արդարացնելու համար կեղծ փաստաթղթեր սարքելու մասով: Թեեւ ՀՔԾ-ն տեղեկացրել էր այդ դրվագով նախաքննության մասին, սակայն մինչեւ հիմա չի հաղորդվել՝ ոստիկանության նախկին ղեկավարությանն արդյոք մեղադրանք առաջադրվել է, թե ոչ:

ՈՒ, վերջապես, պարզ չէ՝ բացահայտվել են արդյոք կոնկրետ մարտի 1-ի 10 սպանություններն իրականացնողները, այս ուղղությամբ քրեական գործն ինչ փուլում է: Ամեն դեպքում, «մարտի 1»-ի քրեական գործն առավել քան լուրջ է, եւ առավել քան լուրջ մոտեցում է այն պահանջում. պետք է ամեն ինչ արվի` սահմանադրության եւ օրենքի տառին համապատասխան, որպեսզի հետագայում խնդիրներ չունենա առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ