23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չի բացառվում, որ ընդդիմությունը ծնվի հենց «Իմ քայլի» ներսում. Քաղտեխնոլոգ

«ՀՀ քաղաքական դաշտում բոլորը պահպանողական, նեոկոնսերվատիվ բնույթի ուժեր են: Դա նշանակում է, որ առաջիկա տարիներին երևի թե պահպանողական ուժի կարիք կա, և հասարակությունն ինքն է պահանջելու այդ ուժին և ձևավորելու է: Հիմա հասարակության մեջ կա այդ գաղափարական հատվածի պահանջարկը»,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«ՀՀԿ-ն՝  որպես պահպանողական, երկար տարիներ լինելով իշխանության մեջ՝ չի կատարել իր այդ ֆունկցիան: Վաղուց այն գաղափարական դեր չէր կատարում, դարձել էր իշխանության կուսակցություն, ով ասես լցվել էր այնտեղ: Մեզ նման երկրներում որ կուսակցությունն իշխանություն է ունենում՝ կարիերայի նպատակով գալիս են՝ առանց որևէ գաղափար կիսելու: Այդպես կլինի՝ մինչև չձևավորվի քաղաքական, կուսակցական դաշտը:

Ինչ վերաբերում է ներկայիս իշխանություններին, ապա  նրանք ունեն նույն այդ գաղափարական խնդիրը, որովհետև այնտեղ էլ կան տարբեր ուղղություններ: «Իմ քայլ»-ում չկա գաղափար, որն իրենց համար մեծ պրոբլեմ է լինելու: Մոտ ապագայում գաղափարական առումով պետք է փորձեն շտկել իրենց դիրքորոշումը: Չի բացառվում, որ ընդդիմությունը ծնվի հենց «Իմ քայլի» ներսում»,- նկատեց Կարեն Քոչարյանը:

Անդրադառնալով երիտասարդ կադրերին՝ քաղտեխնոլոգը նկատեց.

«Դա երևի թե նոր իշխանությունների համար ամենացավոտ թեման է: Ինչքան էլ  Նիկոլ Փաշինյանին մեղադրեն կադրային վատ քաղաքականության մեջ՝ այնուամենայնիվ, ողնաշարային ոլորտները, որոնք կարող էին պետությունն արագ փլուզել, այդ ոլորտներում՝ ֆինանսական, անվտանգության, պաշտպանության, բոլորը փորձված հին կադրեր են: Այստեղ Փաշինյանն այդ գայթակղությանը չի գնացել և ճիշտ է արել: Պարգևավճարների հետ կապված՝ անգամ լուրջ ճնշումներ եղան հենց այդ կադրերի նկատմամբ, բայց ի պատիվ իրեն՝ Փաշինյանը չփոխեց նրանց: Փոխել՝ նշանակում է՝ էքսպերիմենտ անել այդ ոլորտներում, ինչը կարող էր դառը հետևանքներ ունենալ պետության և հասարակության համար: Իսկ մյուս ոլորտներում ով սովորեց ու փորձ ձեռք բերեց՝ հաստատ կմնա դաշտում»:

Կարեն Քոչարյանը խոսեց նաև  Արփինե Հովհաննիսյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին:

«Սա առնետավազք չէ,  ավելի շատ տակտիկական քայլ է ՀՀԿ-ի կողմից»,- նշեց նա

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ