23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունը խախտում է Սահմանադրությունը

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետի աշխատակազմը մշակել և e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգեւատրման ֆոնդից աշխատողների պարգեւատրման միասնական կարգը եւ պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

Հարկ է նկատել, որ ներկայացված որոշման ընդունմամբ կխախտվի 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված օրինականության սկզբունքը: Խախտումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին»: Այսինքն՝ կառավարությունը լիազորված է ընդունել միայն այնպիսի որոշումներ (ենթաօրենսդրական ակտեր), որոնք ընդունելու համար ունի օրենքով ուղիղ հանձնարարություն (լիազորվել է), իսկ եթե չկա այդպիսի հանձնարարություն, ապա իրավունք չունի ընդունել:

Օրենսդրությամբ ՀՀ կառավարությանը տրված չէ պարգեւատրման միասնական կարգ եւ պայմաններ սահմանելու լիազորություն, հետեւաբար՝ քննարկվող որոշման ընդունումն արգելվում է, հաշվի առնելով նաեւ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ Պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Հետևաբար, քննարկվող որոշումն ընդունվելու դեպքում այն կլինի հակասահմանադրական:

Հ.Գ. ի դեպ, որոշման նախագծի հիմքում դրված՝ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Oրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետը որեւէ առնչություն չունի նախագծի ընդունման հիմքի հետ»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ