Հայ եւ եզդի ժողովուրդները միասին են եղել դարեր շարունակ. Սերժ Սարգսյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է եզդի ժողովրդին:
“Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:
Հայ եւ եզդի ժողովուրդները միասին են եղել դարեր շարունակ՝ թե՛ ուրախության, թե՛ փորձության ժամին: Մեր նախնիները կռել են այդ միասնությունն ու եղբայրությունը նաեւ մարտի դաշտում: Այսօր մենք՝ Հայաստանի բոլոր իրավահավասար քաղաքացիներս, կերտում ենք մեր երկիրը՝ մեր ընդհանուր տունը, եւ զգալի է ձեր ներդրումն այդ հայրենանվեր գործում:
Թող նոր տարին հաջողություններ բերի ձեզ եւ ձեր ընտանիքներին՝ բացելով զարգացման ու առաջադիմության նոր հորիզոններ, եւ ավելի ամրապնդվի մեր ժողովուրդների անխզելի բարեկամությունը”,-ասված է շնորհավորանքում: