27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարության նիստին /Ուղիղ միացում/

Հունվարի 31-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Գործադիրի օրակարգում ներառվել է 20 հարց, որից 15-ը՝ չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի։

Գործադիրը՝

Կսահմանի վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման և հարցազրույցի կազմակերպման կարգը։

Փոփոխություն կանի նախկինում ընդունած որոշումներում։

Գույք կնվիրաբերի Արցախի Հանրապետությանը։

Կհաստատի Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի 2019-2020 թվականների գործողությունների ազգային ծրագիրը։

«Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերությունը «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով կվերակազմակերպի։

Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտա։

Կլուծարի «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը։

Կլուծարի «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը։

Ավետիք Էլոյանին կազատի քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։

Օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ։ 

Կառավարության նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ