06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Նիկոլն ու յուր տիկինը ունկնդրում են Չեքիջյանի ղեկավարած երգչախմբին, յանիմ թե ոչինչ չի եղել»

«Տարիներ առաջ էր, առաջին եւ վերջին անգամ դիմեցի Նիկոլին խնդրանքով, ով ինձ խնդրել էր փոխանցեմ մեր օրերի լեգենդ Հովհաննես Չեքիջյանը, այսօր արդեն Հայաստանի Ազգային հերոս, որ իր մասին կեղտոտ եւ վարկաբեկող հոդվածների շարքը դադարեցվի այն ժամանակ Հայկական ժամանակի էջերում։

Սակայն նա մերժեց՝ ավել-պակաս բաներ խոսելով, ու հետն էլ մեղադրելով, թե ինձ Չեքիջյանը կաշառել է, որ բարեխոսեմ իր համար:

Նա պատրաստ էր հանդիպել Նիկոլին, դա էլ վերջինս մերժեց, հետն էլ ձայն բարձրացնելով ազգային հերոսի փաստաբանի վրա, թե իր լրագրողը միայն ճշմարտությունն է գրում ու հորդորում էր դատի տալ թերթին…

Իհարկե, ես հետո Չեքիջյանի փաստաբանին ասեցի, որ չիջնեն նրա մակարդակին, որպեսզի նրա նպատակները չիրականանան։

Սակայն հետո ամիսներ անց, իմ մասին քիփիլիգ նյութ գրեցին ՀԺ-ի էջերում, դրանով իսկ փորձելով վարկաբեկել եւ դա չստացվեց…

Իսկ այսօր Նիկոլն ու յուր տիկինը ունկնդրում են Չեքիջյանի ղեկավարած երգչախմբին, յանիմ թե ոչինչ չի եղել»։ Ֆեյսբուքյան հանրագրում պատմել է լրագրող Գալուստ Նանյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ