Վիրավոր ազատամարտիկը 4 երեխաների հետ կգիշերի Նախագահականի դիմաց
Նստացույց նախագահականի դիմաց: Չորս երեխաների և կնոջ հետ այսօր առավոտից Նախագահական նստավայրի դիմաց անժամկետ նստացույց է հայտարարել վիրավոր ազատամարտիկ Հակոբ Թադևոսյանը: 2006 թվականից ազատամարտիկը հերթագրվել է Պաշտպանության նախարարությունում՝ բնակարան ստանալու համար, սակայն առ այսօր անտուն է:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Հակոբի կինը՝ Անահիտ Բաղմանյանը նշեց, որ ամուսինը Ղարաբաղյան պատերազմից հետո յոթ անգամ վիրահատություն է տարել: Նրա առողջական վիճակը բավականին անմխիթար է.”Փոքր երեխես 2 տարեկան է, մեծս՝ 10 տարեկան: Բոլոր երեխեքս ուրիշի տներում են ծնվել: Ահավորա……..վարձով էինք ապրում, փողն ուշացրինք տանտերը դուրս հանեց: Մենք էլ գնալու տեղ չունենք, մնալու ենք ստեղ: Ինչ կլնի՝ կլնի”:
Անահիտը նշեց, որ վիրավորվածության համար ամուսինը ընդհամենը 17 հազար դրամ թոշակ է ստանում: Ընտանիքը բնակվում է Հրազդան քաղաքում, որտեղ նաև Անահիտի փոխանցմամբ աշխատանք գտնելու խնդիր կա.”Առողջները գործ չեն ճարում, ուր մնաց հաշմանդամը”,-հավելեց նա: