” … լավ եմ անում այ բ…ի տղա” . հարվածել է ուսուցչին, հայհոյել
Վանաձորի թիվ 4 դպրոցում միջադեպ է տեղի ունեցել:Նախօրեին քիմիայի դասի ժամանակ 7-րդ դասարանի աշակերտ Վարդան Ստեփանյանը հարավածել է քիմիայի ուսուցչուհի Իրինա Բաբայանին: Հարվածի հետևանքով ուսուցչուհու քթից արյուն է եկել և աչքի տակ կապտուկ առաջացել:
Վարդան Ստեփանյանը դասի ժամանակ մի քանի անգամ ջուր է շփել իր համադասարանցի Տիգրանի վրա: Տիգրանի հարցին` ինչի՞ ես անում, պատասխանել է` “լավ եմ անում այ բ…ի տղա”:
Ապա Տիգրանը հարվածել է Վանդանին, որին հետևել է Վարդանի հայոհայնքների տեղատարափը` Տիգրանի ծնողների հասցեին: Սկսվել է ծեծկռտուք: Ուսուցչուհին փորձել է առանձնացնել տղաներին, ինչի արդյունքում Վարդանն արմունկով հարվածել է Իրինա Բաբայանին: Միջադեպի մասին իմանալով` աշակերտների անհանգստացած ծնողներն ահազանգել են լրատվամիջոցներին:
Նրանք պատմել են, որ Վարդանի հետ նման միջադեպեր հաճախակի են պատահում, բայց “խփել ուսուցչուհու՞ն, դա արդեն չափից դուրս է”: Դպրոց այցելած լրագրողներին տնօրեն Համլետ Խումարյանն ասել է, որ “իր դպրոցում ամեն ինչ նորմալ է և նման բան չի եղել”:
Իսկ Իրինա Բաբայանը չի դիմել բժշկի` կատարվածը չբացահայտելու համար: Ավելի ուշ, մեզ հետ հեռախոսազրույցում Բաբայանը նշեց. “Մի անգանգստացեք, ոչ մի բան չի եղել, նման բան չկա”: Տնօրենի հետ հեռախոսազրույցն ավելի “մտերմիկ” ստացվեց:
Շրջանցելով այն, որ դեպքը տեղի ունեցել դասի ժամանակ կամ այն, որ ուսուցչուհու և դասարանի աղջիկների ներկայությամբ Վարդան Ստեփանյանը հայհոյանքներ է հնչեցրել, տնօրենը նկատեց, որ այո’ նման բան եղել է, “տղայական չարաճճիություն է ու Վարդանի արմունկը պատահաբար է կպել ուսուցչուհուն”: Իրինա Բաբայանն լսելով տնօրենի “խոստովանության” մասին ` վրդովվեց:
“Տնօրենն ասեց, հա՞: Բա իմ տղաներն են, ոնց ասեի, որ հա նման բանա եղել: Համ էլ ինքը սպիցյալնի չի արել դա, հանկարծ կպավ”,- չէր դադարում աշակերտին արդարացնել ուսուցչուհին: Նա պատմեց, որ այդ պահին ինքը գրատախտակին գրելով դաս էր բացատրում, երբ լսեց տղաների վիճաբանությունը: “Ինչ է, պիտի թողնեի իրար ջարդեի՞ն, պիտի չառանձնացնեի՞…”,- չգիտես ինչու շարունակում էր վրդովվել ուսուցչուհին:
Համլետ Խումարյանը պնդում է, որ միջադեպը քողարկելու փորձեր չեն եղել, իսկ տղաներին “հանրակրթական կանոնադրության համաձայն ծնողների հետ կանչել է, նկատողություն արել”: “Հա, ի՞նչ անենք, դուք երեխա չեք եղե՞լ…. հո չէ՞ի հեռացնելու “,- եզրափակեց տնօրենը: