ՀՀԿ ԳՄ նիստը մեկնարկել է. Տիգրան Սարգսյանը ևս մասնակցում է

Քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որին կհետևի նաև խորհրդի նիստը: Ինչպես խոստացվել է նախապես, այսօր հայտնի կդառնա, թե ով է լինելու ՀՀ 13-րդ վարչապետը: Նշենք, որ արդեն կուսակցություն է ժամանել ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Իսկ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը, սովորության համաձայն, Կառավարության շենքից դուրս եկավ ու մտավ կուսակցության գրասենյակ:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել: Օրեր առաջ նախագահը ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ խմբակցությունների հետ, Սահմանադրության համաձայն, կոնսուլտացիա է անցկացրել: