13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Վարչապետի հարց չի՞ քննարկվի այս հինգշաբթի

ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստ է հրավիրել հինգշաբթի՝ ապրիլի 10-ին: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց  ՀՀԿ կազմակերպչական գծով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը՝ նշելով, որ խորհրդի նիստ նշանակված չէ:

Մեր դիտարկմանը, եթե խորհրդի նիստ հրավիրված չէ, նշանակում է արդյոք, որ վարչապետի թեկնածություն չի քննակվելու՝ Թադեւոսյանն ասաց. “Բնականաբար, կուսակցության կանոնադրությամբ քաղաքական պաշտոններում հանրապետականները նշանակվում են խորհրդի հավանությանը արժանանալուց հետո”: Հիշեցնենք, ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստերը հրավիրում եւ վարում է կուսակցության ղեկավարը:

“Հնարավոր է, որ մինչեւ հինգշաբթի նաեւ խորհրդի նիստ հրավիրվի: Կուսակցության առաջնորդը հանրապետությունում չէ, կգա ու նորության դեպքում բոլորին տեղյակ կպահվի”,-ասաց Ռ. Թադեւոսյանը:

Հիշեցնենք, վարչապետ նշանակվում է կառավարության հրաժարկանից հետո տասնօրյա ժամկետում, իսկ հրաժարկանը պաշտոնապես ընդունվել է ապրիլի 4-ին: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ