Երևանում դեռևս գերխնդիր է 4-րդ աստիճանի վթարային շենքերի խնդիրը. Կամո Արեյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը անդրադարձավ շինարարության և բարեկարգման ոլորտում առաջին եռամսյակի աշխատանքներին: Նա խոսեց մասնավորապես ճանապարհաշինության դեռևս ընթացքի մեջ գտնվող երկու կարևոր նախագծերի մասին: Առաջինը Իսակով-Լենինգրադյան մայրուղին է
:Որի աշխատանքները փոխքաղաքապետի փոխանցմամբ գտնվում են վերջին փուլում:
Երկրորդը` Ասիական բանկի ֆինանսավորմամաբ Արգավանդի առաջին խաչմերուկից` Նորագավիթ մագիստրալի աշխատանքներն են, այստեղ էլ աշխատանքի մեկնարկը տրված է:
Քաղաքապետի տեղակալը նշեց, որ այս տարի շուրջ քսան փողոցների ճանապարհաշինարարական աշխատանքները պետք է իրագործվեն: Դրանք հիմնականում ծայրամասային փողոցներ են:
Փոխքաղաքապետի փոխանցմամբ բավականին գումար է հատկացվել նաև սալիկապատ ճանապարհների հիմնանորոգման համար: Նա նշեց, որ մրցույթները հայտարարվել են և աշխատանքների մեկնարկը արդեն տրված է:
Արեյանը մասնավորապես ներկայացրեց, ճանապարհամերձ եզրաքարերի, ստորգետնյա և վերգետնյա անցումների կառուցման ծրագրերի մասին:
“Հաջորդ բաղադրիչը բնակարանաշինական ծրագրերն են, Երևանում դեռևս գերխնդիր է 4-րդ աստիճանի վթարային շենքերի խնդիրը: Սակայն անցած տարի մեզ հաջողվել մի շարք ընտանիքների նորակառույց շենքերում բնակարան հատկացնել”,-հավելեց Կամո Արեյանը: