01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոսկու շուկայի աշխատակիցներին ահաբեկե՞լ են. տնօրենը անհասանելի է

Ապրիլի 7-ին Խորենացի փողոցի ՛՛Ոսկու շուկայի՛՛ մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացրել՝ դժգոհելով տաղավարների վարձավճարի թանկացումից: Շուկայի աշխատակիցները թանկացումները պայմանավորում են շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի վերջերս 95 միլիոն պետական տուգանք վճարելու հանգամանքով:

Շուկայի աշխատակիցները նշել են, որ իրենք չեն վաստակում այնքան, որպեսզի վճարեն նախատեսված վարձավճարը եւ հայտարարել են, որ բողոքի ալիքը պատրաստ է փոխակերպվել լուրջ պայքարի: Նրանց փոխանցմամբ՝ այսօր, ժամը 11-ին ՛՛բոլորը պիտի թողնեին տաղավարները և Ոսկու շուկայի դիմաց բողոքի ակցիա իրականացնեին՛՛:

Այսօր հայտարարված ժամին, սակայն ոսկու շուկայում հանգիստ էր: Ավելին, բոլոր տաղավարների աշխատակիցները իրենց աշխատանքային ռիթմի մեջ էին: Henaran.am-ի թղթակցի հարցերին խուսափողական պատասխաններ տրվեցին:

Մենք փորձեցինք զրուցել նաև շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի հետ: Սակայն ընդհունարանում մեզ տեղեկացրին, որ նա տեղում չէ, պարզ չէ երբ կգա և բջջային հեռախոս չունի:

Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Վաղարշ Աբրահամյանը մեկ գիշերվա ընթացքում լուծել է իր հարցերը աշխատակիցների հետ, սպառնալով նրանց վտարել տաղավարներից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ