17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Կենտրոնից” վտարված ու “բոմժի” կարգավիճակում…

Տիգրան Մեծ-ի 1 հասցեի նախկին բնակչուհի Էլյա Երզնկյանը արդեն 6 տարի պայքարում է իր սեփականության իրավունքը վերականգնելու համար: Պետության կարիքների համար պատճառաբանությամբ՝ քանդել են նրանց տունը և ըստ պայմանագրի պարտավորվել 2 տարվա ընթացքում բնակարան հատկացնել կենտրոնում:

“Սկզբում շենք ցույց տվեցին Վերնիսաժի հարևանությամբ, հետո էլ ասեցին դա չի լինում , տարան գինու գործարանի մոտ շենք ցույց տվեցին: Հիմա էլ դա չի լինում: Եղած չեղած ապրանքները տնից տուն տեղափոխվելով ջարդվեցին ու վերացան: Երեխեք ու թոռներ ունեմ….ուզում եմ իմ տունն ունենամ: Հիմա էլ վարձը չեն տալիս, որ սպասենք ”,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Էլյա Երզնկյանը:

Նրա փոխանցմամբ “վտարված” լինելով կենտրոնից՝ ամեն օր միջոցներ է ճարում “դեսից՝ դենից”, որ գոնե կարողանա բողոքի համար դիմել տարբեր պատկան ատյանների:

“Գոնե փող տան թողնենք էս երկրից գնանք, դառել ենք բոմժ ու դաժե դրանից էլ վատ վիճակում ենք”,-հավելեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ