30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քոչարյանը, որպես վարչապետ ձեռնտու չէ նախագահին.Պետրոս Մակեյան

”Քաղակական օրակարգային հարց է վարչապետին պարտադրված հրաժարականի հարցը: Ես համոզված եմ, որ դա պարտադրված էր և կբացատրեմ, թե ինչու պարտադրվեց: Օֆշորային սկանդալից հետո և դրանից հետո ու առաջ եղած դեպքերից հետո յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքական գործիչ պիտի հրաժարական տար: Ինչու այն ժամանակ Տիգրան Սարգսյանը հրաժարական չտվեց ու հիմա տվեց”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ”Ժողովրդավարական հայրենիք’’ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

 Մակեյանի դիտարկմամբ ոչ իշխանական  քառյակը իր վրա մի քիչ շատ է վերցնում, այնքան էլ այդպես չէ որ այս հրաժարականի մեջ նրանց դերակատարումը վճռորոշ էր:

”Կա տեսակետ, որ հրաժարականը պարտադրվեց Ռուսաստանի կողմից: Ապրիլի 28-ին Քոչարյան- Սարգսյանը տանդեմը պիտի ընտրություն կատարեր:” Մավրը” արդեն իր գործը արել էր պիտի գնար:Խոսքը վարչապետի մասին է: Նրանք զոհաբերեցին վարչապետին պահպանելով ոչ իշխանական այս քառյակը: Քանի որ քառյակի վրա դեռ աշխատելու տեղ կա”,-փաստեց քաղաքական գործիչը:
Ընդդիմադիր գործչի հավաստմամբ` դեռ միամտորեն կարծում են, որ այս քառյակից փոփոխություններ կարելի է ակնկալել:

”Հայաստանում վարչապետներից քիչ բան է կախված` էն էլ օպերատոր վարչապետներից: Բացառությամբ Վազգեն Մանուկյանի և Հրանտ Բագրատյանի մեր անկախության պատմության մեջ բոլոր վարչապետներն էլ կատարող են եղել”:

Ով կլինի հաջորդ վարչապետը հարցի շուրջ Մակեյանը չի ուզում վերլուծություններ անել.”Եթե Քոչարյանը լինի պիտի հստակորեն ասել, որ Սերժ Սարգսյանը աշխատելու է Քոչարյանի մոտ նախագահ: Որը ձեռնտու չէ Սերժ Սարգսյանին:Մնում է միայն ավանդական տարբերակը, այսինքն` օպերատոր վարչապետ պիտի գա և տարբերություն չկա արդեն թե նա ով կլինի”:

”Ի տարբերություն մնացած օպերատոր վարչապետների Տիգրան Սարգսյանը շատ վատ հետք թողեց աչքի ընկնելով կուսակցությունների միջև իր խառնակչությամբ”,-հավելեց Պետրոս Մակեյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ