Երեխան չստուգված գիտելիք է ստանում.փորձագետ
Տեղեկատվության անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ծաղկաձորում երիտասարդական քաղաքականությանը նվիրված համաժողովում անդրադարձավ համացանցում երիտասարդների հիմնախնդիրներին:
Նրա խոսքով, երիտասարդությունը համացանցում գտել է մի տեղ, որտեղ ինքնուրույն կարող է զարգանալ: Փորձագետը կարծում է, որ դպրոցում լավ գիտելիքներ չեն տալիս, ինչ համար էլ պակասը լրացնում են համացանցում:
“Միջին վիճակագրական տվյալներով, երեխան այսօր գերադասում է գիտելիք ստանալ այս մեթոդներով, քան դասի ժամանակ՝ դասարանում: Գիտելիքը մի կողմից արագ է զարգանում, մյուս կողմից էլ չստուգված է զարգանում”,-ասաց նա: