Յուրա Մովսիսյանը ի՞նչու է լավ խաղում. Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանեց/վիդեո/
Այսօր ֆուտբոլասերների և մարզական լրագրողների հետ հանդիպում քննարկման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսեց նաև մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարների մասին: Նա նկատեց, որ ինքը շարունակ աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ, սակայն մեծագույն խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ մենք միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզիչներ չունենք: Նա նկատեց, որ 15-16 տարեկան ֆուտբոլիստը չպետք է ֆիզիկական վարժություններ անի, քանի որ դա ամբողջ աշխարհում արգելված է:
Հայրապետյանի փոխանցմամբ աշխարհի բոլոր երկրներում ֆիզիկական վարժություններով պարապունք անցկացնող մարզիչին ազատում են աշխատանքից:
“Յուրա Մովսիսյանը ի՞նչու է լավ խաղում, որովհետև մեր մոտ չի մարզվել”,-նշեց ՀՖՖ նախագահը:
Նա խոստացավ առաջիկայում մարզիչներ հրավիրել այլ երկրներից, իսկ թե խոսքը որ երկրին է վերաբերվում հարցին Հայրապետյանը չպատասխանեց:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: